2023թ. հունվարին 2022թ. հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 9.4%, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ 3.3% գնաճ: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. հունվարին 2022թ. հունվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է գառան և տավարի մսերի՝ 6.3% և 25.0%, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ` 0.3% և 1.4% գնաճ: Թարմ կաթի գինը 2023թ. հունվարին 2022թ. հունվարի համեմատ աճել է 9.5%-ով, մածունինը՝ 18.2%-ով, պանրինը՝ 18.4%-ով, խտացրած կաթինը՝ 30.1%-ով, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.8%, 0.2%, 0.9% և 0.1%-ով: Ձվի գինը 2023թ. հունվարին 2022թ. հունվարի համեմատ նվազել է 5.5%-ով, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 0.7% գնաճ: Վիճակագրության համաձայն՝ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2023թ. հունվարին 2022թ. հունվարի համեմատ արձանագրվել է 1.8% գնանկում, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.2% գնաճ: 2023թ. հունվարին 2022թ. հունվարի համեմատ կարտոֆիլի գինն աճել է 14.9%-ով, իսկ գազարի, սոխի և ճակնդեղի գները նվազել են համապատասխանաբար 12.7%, 10.2% և 2.6%-ով: 2023թ. հունվարին 2022թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է նշված ապրանքատեսակների համապատասխանաբար 10.1%, 12.0%, 17.3% և 4.9% գնաճ: Դրան զուգընթաց, 2023թ. հունվարին 2022թ. հունվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բրնձի՝ 4.5%, ոսպի՝ 5.2%, հնդկացորենի` 5.3%, ալյուրի՝ 6.3%, ոլոռի՝ 7.7%, բլղուրի՝ 8.0%, հաճարի` 9.4%, ձավարի՝ 11.2%, մակարոնեղենի 21.9% գնաճ, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 1.0%, 2.0%, 2.5%, 0.7%, 1.3%, 0.6%, 0.5%, 0.9%, 0.5% գնանկում: 2023թ. հունվարին 2022թ. հունվարի համեմատ խոզի մսի և թռչնամսի գներն էլ աճել են 0.8% և 1.5%-ով, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 0.6% և 0.2% գնանկում: Կարագի և մարգարինի գները 2023թ. հունվարին 2022թ. հունվարի համեմատ աճել են 3.5% և 22.3%-ով, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 0.4% և 0.6% գնանկում: Ըստ վիճակագրության՝ 2023թ. հունվարին 2022թ. հունվարի համեմատ արևածաղկի բուսական յուղի գինը նվազել է 4.9%-ով, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.7%-ով: Բանջարեղենի և մրգի ապրանքախմբերում էլ 2023թ. հունվարին 2022թ. հունվարի համեմատ արձանագրվել է 0.9% և 11.5%, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ 18.7% և 7.4% գնաճ։ 2023թ. հունվարին դեկտեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնաճը կազմել է 13.79%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.38% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 1.28 տոկոսային կետով:
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
10:09
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
14:58 04.05.26
16:02 04.05.26
16:43 04.05.26
16:18 04.05.26
16:18 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44