Ընկերվար երիտասարդների միջազգային միության (International Union of Socialist Youth IUSY) փոխանախագահ` ՀՅԴ անդամ Սարինե Աբրահամյանը փետրվարի 3-5-ը Պոլսում մասնակցել է ԸԵՄՄ-ի նախագահության լիագումար նիստին: Ժողովը հյուրընկալել էր Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) երիտասարդական կազմակերպությունը, որը ԸԵՄՄ-ին անդամակցում է դիտորդի կարգավիճակով: ՀՅԴ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ժողովի ընթացքում ճշտվել են 2023 թվականին ԸԵՄՄ-ի անելիքները, որդեգրվել է Միության քաղաքական և կազմակերպական աշխատանքային քարտեզը: Սարինե Աբրահամյանը, լինելով Սևծովյան տարածաշրջանի պատասխանատու, ներկայացրել է տարածաշրջանում կարևորագույն քաղաքական զարգացումները, ինչպես նաեւ մանրամասն զեկուցել Արցախի շրջափակման և տիրող հումանիտար ծանր իրավիճակի մասին: Հիշեցնենք՝ 2022թ. դեկտեմբերին IUSY-ն պաշտոնական հայտարարությամբ խիստ դատատապարտել էր Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությունը և կոչ արել անհապաղ ու առանց նախապայմանների վերաբացել Բերձորի (Լաչինի) միջանցքը: ՀՅԴ անդամ Սարինե Աբրահամյանը Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներին ներկայացրել է իր մտահոգությունները Թուրքիայի արտաքին քաղաքականության, մասնավորապես՝ Արցախի հիմնախնդրի եւ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կեցվածքի ու քայլերի, Թուրքիայի դերակատարության և տարածաշրջանը խիստ ապակայունացնելու նպատակների վերաբերյալ: Սարինե Աբրահամյանը ընդգծել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները խորապես վտանգվել են հատկապես 44-օրյա պատերազմին Թուրքիայի բացահայտ միջամտության պատճառով՝ հավելելով, որ հայ հասարակությունը բացասական վերաբերմունք ունի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բնականոնացման նկատմամբ: ԸԵՄՄ-ի փոխնախագահը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանում ներկայացված՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP), կուսակցության երիտասարդական թևի, ինչպես նաեւ խորհրդարանում HDP-ի ներկայացուցիչների հետ: Սարինե Աբրահամյանը նրանց հետ քննարկել է Թուրքիայում HDP կուսակցության անդամների և ընդհանրապես փոքրամասնությունների խնդիրների ու դժվարությունների հարցը և նրանց նկատմամբ Թուրքիայի իշխանությունների հետապնդումների և ճնշումների խնդիրը: Սարինե Աբրահամյանը ԸԵՄՄ-ի և ՀՅԴ-ի կողմից HDP -ին համերաշխություն է հայտնել և հաջողություն մաղթել Թուրքիայում առաջիկայում կայանալիք ընտրություններում։ ՀՅԴ անդամը նաև հանդիպել է «Ակօս» շաբաթաթերթի հայերեն բաժնի գլխավոր խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ, այցելել է Հայոց պատրիարքության թաղամաս, Սուրբ Աստվածածին եկեղեցի և Պեզճյան մայր վարժարան:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02