Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական վարույթը նախաձեռնվել է առանց նրա նկատմամբ անձեռնմխելիությունը հաղթահարելու եւ առանց վաղեմության ժամկետն հաշվի առնելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը: Անդրադառնալով Սեյրան Օհանյանի՝ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելու ԱԺ-ի որոշմանը՝ փաստաբանն ասաց.
«Սա քաղաքական կոնկրետ թիմի կողմից իրականացվող քաղաքական դրդապատճառներ են, որ քրեական հետապնդման թույլատրելու հարցերը բարձրացվեն: Միանշանակ սպասելի էր, որ այդ որոշումը կկայացվի: Դա քաղաքական որոշում էր: Դա իրականում իրավական հարց չէր»: Նշենք, որ քիչ առաջ Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին Ազգային ժողովը համաձայնություն տվեց: Առաջին միջնորդությանը 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը: Կողմ է քվեարկել 68 պատգամավոր, դեմ քվերակող պատգամավոր չի եղել: 2-րդ միջնորդությանը 107 պատգամավորներից մասնակցել է 66 պատգամավոր, կողմ են քվեարկել 66-ը: 3-րդին 107 պատգամավորներից մասնակցել են 68-ը, կողմ է քվեարկել 68 պատգամավոր: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 3 միջնորդություն էր ներկայացրել Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու համար: Միջնորդություններից մեկը քննարկվել է դռնփակ ռեժիմով, երկուսը՝ դռնբաց: Հիշեցնենք, որ գլխավոր դատախազը Սեյրան Օհանյանի եւ Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություններ էր ներկայացրել։ Վարդապետյանը ԱԺ-ում ներկայացրել էր, թե ինչում է մեղադրվում Օհանյանը` հայտնելով, որ Օհանյանը, օգտվելով իր իրավունքից, վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որեւէ դիրքորոշում չի հայտնել։ Սեյրան Օհանյանը մեղադրվում է այն բանում, որ oգտագործելով պաշտոնեական դիրքը՝ առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել (2 դրվագ), ինչպես նաեւ անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով` իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ (2 դրվագ)։
NEWS.am
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02