Երկու ռազմական միջոցառումների ժամանակ ներկա գտնվելով կրտսեր դստեր հետ՝ Կիմ Չեն Ընն աշխարհին երկու ուղերձ է հղել՝ Կիմի ընտանիքը եւս մեկ սերունդ կղեկավարի Հյուսիսային Կորեան եւ կունենա միջուկային զենք, որպեսզի համոզվի, որ ոչ ոք չի կարող վիճարկել դա, գրում է CNN News-ը:
Աղջիկը, ենթադրաբար Կիմի երկրորդ երեխան, Չժու Էն է, որը 9 տարեկան է։ Նա միացել է Հյուսիսային Կորեայի առաջնորդին եւ նրա կնոջը երեքշաբթի երեկոյան Փհենյանի զորանոցներում շքեղ խնջույքի ժամանակ:
Մեկ օր անց նա ներկա է գտնվել Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքում Կիմ Իր Սենի հրապարակում անցկացվող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների շքերթին։
Արեւմտյան դիտորդները կարծում են, որ Կիմ Չեն Ընը երեք երեխա ունի, եւ որ Չժու Էնը նրա միջնեկ երեխան է։
Պատմական նախադեպ կա, երբ Կիմն այդքան վաղ որոշել է իր իրավահաջորդին, քանի որ հենց այդպես է վարվել նրա հետ հայրը՝ Կիմ Չեն Իրը։ Այս մասին հայտնել է Հարավային Կորեայի Սեջոնի ինստիտուտի ավագ վերլուծաբան Չոն Սոն Չանգը։
Ենթադրություններն այն մասին, որ Չժու Էն Կիմի իրավահաջորդն է լինելու, ի հայտ են եկել դեռեւս անցած տարվա նոյեմբերից, երբ լրատվամիջոցները հրապարակել են լուսանկարներ, որոնցում նա եւ իր հայրը զննում են բալիստիկ հրթիռը՝ դրա փորձարկումից առաջ։
Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցները հրապարակել են մի հոդված, որում պատկերված են հյուսիսկորեացի առաջնորդն ու նրա դուստրը։ Հոդվածում նա նկարագրվում է որպես «ամենասիրված երեխա»։
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02