Ֆրանսիական Riposte laïque աջակողմյան կայքը հարցազրույց է ունեցել ՌԴ պետդումայի փոխնախագահ Պիոտր Տոլստոյի հետ, որից հատվածներ ներկայացնում ենք ստորեւ.
Գերմանական, ֆրանսիական, լեհական տանկերը, այնուամենայնիվ, այրվելու են ռուսական բանակի կողմից։ Սա միայն երկարացնում է պատերազմը եւ ավելացնում զոհերի թիվը։ Տանկերից հետո կլինեն հրթիռներ եւ ինքնաթիռներ…
Մենք չենք պատերազմում ամերիկյան ճանապարհով՝ թիրախավորելով խաղաղ բնակիչներին: Մենք չենք ուզում այրել Կիեւը, Օդեսան եւ այլն: Բայց երբ թշնամին թաքնվում է շենքերում, ինչպես Մարիուպոլում, անպայման ավերածություններ կլինեն։ Բայց որքան զինեք Ուկրաինային, այնքան ավելի ավերված քաղաքներ կլինեն։
Մենք վառելու ենք Leclerc տանկերը, Ֆրանսիան անցնելու է կարմիր գիծ, նա մեր թշնամին է։
Մեր նպատակը չի փոխվել՝ ամբողջությամբ ապառազմականացնել եւ ապազգայնացնել Ուկրաինան։ Մենք գիտենք, թե ինչ արժե եվրոպացիների խոսքը Մինսկի համաձայնագրերով, որոնք սաբոտաժ արեցին ֆրանսիացիներն ու գերմանացիները։
Մենք վերահսկելու ենք Ուկրաինայի ողջ տարածքը: Մենք պատրաստվում ենք ազատել 20 միլիոն ռուսներին, որոնք պատանդ են վերցրել Զելենսկի ռեժիմը , որը նրանց զրկում է իրենց լեզվից, ինքնությունից եւ պատմությունից։
Բոլոր պատերազմական հանցագործությունները, որոնցում մեզ մեղադրում են, սուտ են։ Ո՞վ է մտածում միջազգային դատարանի մասին: Դա արդարադատության ստորություն է։ Դատապարտվեցին միայն սերբերը, բայց մոռացվեցին խորվաթների ու բոսնիացիների հանցագործությունները։
Դուք՝ ֆրանսիացիներդ, ինչպես նաեւև ձեր ամերիկացի կամ անգլիացի ընկերները, իրավունք չունեք մեզ դատելու։ Դուք քաղաքացիական պատերազմներ եք սկսել Աֆղանստանում, Իրաքում, Լիբիայում։ Մենք հիշում ենք Քոլին Փաուելի կողմից Իրաք ներխուժելու սրվակը:
Մենք ցանկանում ենք ազատել Զենենսկու բանդայի կողմից պատանդ վերցված մեր 20 միլիոն հայրենակիցներին։
Մենք կփշրենք նրանց։
Օսվենցիմի ազատագրման ոգեկոչումն արվեց առանց ռուսներին հրավիրելու, որոնց փոխարինեցիք ԼԳԲՏ ներկայացուցչությամբ, դա ձեր բարոյական կործանման եւ արեւմտյան կեղծավորության նշանն է։
Ֆրանսիացիները գերմանացիներին դիմակայեցին 40 օր։ Մենք 4 տարի կռվել ենք: Կարեւորը արդյունքն է։ Եթե Ֆրանսիան այսօր գերմաներեն չի խոսում, դա մեր շնորհիվ է։
Գիտեք, երբ Նապոլեոնը հարձակվեց մեզ վրա, այն ավարտվեց Փարիզում։ Երբ Հիտլերը հարձակվեց մեզ վրա, այն ավարտվեց Բեռլինում։ Դուք սաբոտաժ արեցիք բանակցությունները եւ բորբոքեցիք պատերազմը։ Կտեսնեք, թե դա ինչ կտա։
Ձեր ղեկավարները եւ ձեր լրատվամիջոցները ստում են ժողովրդին: Նրանք պնդում են, որ Ռուսաստանը կպարտվի պատերազմում, երբ մենք դեռ չենք սկսել։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02