Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվել է 13 հայ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը:
«Առաջին օրերին տեղեկատվությունը տարբեր խողովակներով էր տեղ հասնում, և դժվար էր ճշգրիտ տեղեկություններ հաղորդելը: Արդեն կարող ենք նշել, որ Հալեպում ունենք 2 զոհ՝ Միրնա Մինասյան-Թէնէքչեան, Ալպեր Թէնեքչեան: Թուրքիայում զոհվել են Սամի, Աիդա, Ալեքս Թաբաշները, Մարիամ Քարաթաշը, Դշխուն Մեսրոպյան/Բալըքյանը, Արմիկ Մեսրոպյանը, Մեսրոպ Մեսրոպյանը, Պայծառ Սիլահլինը, Անթուան Հորոզը, Զիլան Տիգրիսը, Յոհաննա Կարոլինա Կապը»,-ասաց Հովհաննես Ալեքսանյանը:
Կան նաև վիրավորներ: Մի մասը վիրահատված է և բուժում է ստանում, մյուս մասը թեթև վնասվածքներ է ստացել: Հայկական հաստատությունները ևս վնասվել են, զգալի տուժել են հատկապես Սիրիայի տարածքում: Ճշտվում է կոնկրետ վնասի չափը, այդ հաստատությունների հետագա օգտագործելիության հնարավորությունը:
Թվերը, վնասների մասին տեղեկությունները վերջնական չեն: Թուրքիայում արդեն հայտնում են 30 հազարից ավելի զոհի մասին, Սիրիայում զոհերի թիվը 1400-ից ավելին է: (խմբ. Սիրիայի ընդդիմությունը հայտնել է, որ երկրի հյուսիս-արևմտյան շրջաններում զոհվել է 3160 մարդ):
Հայաստանը օգնություն է տրամադրել ինչպես Սիրիային, այնպես էլ Թուրքիային: Ուղարկվել են փրկարարական ջոկատներ, հումանիտար օգնություն: Հովհաննես Ալեքսանյանը տեղեկացրեց, որ շատ հայրենակիցներ դիմել են Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ հանգանակության համար:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55