Ամերիկացի զինվորականները երկուշաբթի հայտարարել են, որ հայտնաբերել են կարեւոր էլեկտրոնային սարքեր փետրվարի 4-ին Հարավային Կարոլինայում խփված չինական լրտես-օդապարիկից, ներառյալ այնպիսի սարքեր, որոնք ենթադրաբար օգտագործվել են հետախուզական տվյալների հավաքման համար, տեղեկացրել է «Голос Америки»-ն։
«Անձնակազմին հաջողվել է պատահարի վայրից վերցնել բեկորների զգալի ծավալ, այդ թվում բոլոր կարեւոր սարքերն ու էլեկտրոնիկայի մասերը»,- նշվել է ԱՄՆ Զինված ուժերի Հյուսիսային հրամանատարության հայտարարությունում։
Չինական օդապարիկը, որը ենթադրաբար նախատեսված էր հետախուզական տվյալների հավաքման համար (Պեկինում դա հերքում են), մեկ շաբաթ գտնվում էր Կանադայի եւ ԱՄՆ-ի երկնքում։ Նախագահ Ջո Բայդենի հրամանից հետո այն խփվել է։ Այս միջադեպը սրել է Վաշինգտոնի եւ Պեկինի հարաբերությունները, ինչի պատճառով պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հետաձգել է ուղեւորությունը Չինաստան։
Դա նաեւ հանգեցրել է այն բանին, որ ամերիկացի զինվորականները սկսել են ավելի ուշադիր ստուգել երկինքը՝ այլ օբյեկտների հայտնաբերման նպատակով, որոնք ռադարը չի որսացել։ Ուրբաթից մինչեւ կիրակի երեք օբյեկտներ են վնասազերծվել, ինչն աննախադեպ երեւույթ է։
Զինվորականները եւ Բայդենի վարչակազմը խոստովանել են, որ շատ բան վերջին անօդաչու սարքերի մասին մնում է անհայտ, այդ թվում եւ այն, թե ինչպես են դրանք մնում օդում, ով է կառուցել դրանք, եւ արդյոք կարող էին վերջինները հետախուզական տվյալներ հավաքել։
Երկուշաբթի օրը պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը փորձել է հանգստացնել ամերիկացիներին չճանաչված օբյեկտների հետ կապված մտավախությունների առումով։
«Ես ուզում եմ ամերիկացիներին հավաստիացնել, որ այդ օբյեկտները ռազմական սպառնալիք չեն ներկայացնում ոչ մեկի համար Երկրի վրա,- ասել է Օսթինը լրագրողներին Բրյուսելում։- Սակայն դրանք վտանգ են ներկայացնում քաղաքացիական ավիացիայի համար եւ կարող են սպառնալիք հանդիսանալ հետախուզական տվյալների հավաքման իմաստով»։
Ամերիկացի զինվորականները հայտարարել են, որ թռչող սարքերի փոքր չափերի պատճառով դրանք խփելն ավելի դժվար է եղել։
Օսթինն ասել է, որ ամերիկացի զինվորականներն առայժմ վերջին երեք խփված օբյեկտների, որոնցից մեկն ընկել է Ալյասկայի ափերին, ոչ մի բեկոր չեն հայտնաբերել։ Եվս մեկ օբյեկտ խփվել է Կանադայում, Յուկոնում։
Ամերիկյան պաշտոնական անձինք հրաժարվել են միմյանց հետ շաղկապել այդ միջադեպերը։
Սակայն Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երկուշաբթի հայտարարել է, որ վերջին օրերին խփված չորս օդային օբյեկտներն ինչ-որ կերպ կապված են եղել միմյանց հետ, բայց մանրամասներ չի նշել։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02