«Ford» ավտոարտադրողը էլեկտրամոբիլային տրանսպորտի արտադրությանն անցնելու ֆոնին պլանավորում է մինչև 2025 թվականը Եվրոպայում կրճատել շուրջ 4 հազար աշխատատեղ, այդ թվում՝ 2300-ը Գերմանիայում՝ Քյոլնում և Աախենում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «DW»-ը, փետրվարի 14-ին հաղորդել Է ընկերության տնօրինությունը: «Այսօր հայտարարված միջոցառումներն ուղղված են Եվրոպայում արտադրական և վարչարարական ստորաբաժանումները տեղափոխելուն ավելի փոքր, կենտրոնացված պորտֆել, որն ավելի ու ավելի կենտրոնացած է էլեկտրական մեքենաների արտադրության վրա», - ասել է «Ford Germany»-ի ղեկավար Մարտին Սանդերը: Գերմանիայում Ford-ի գործարաններում աշխատում է ընդհանուր առմամբ 19000 մարդ։ Ավտոարտադրողը նախատեսում է կրճատել 1700 զարգացման և 600 վարչական աշխատողների: Մեծ Բրիտանիայում և Եվրոպայի այլ վայրերում կրճատումների դեպքում ընդհանուր առմամբ կվերացվի 3800 աշխատատեղ: Ավտոարտադրողի որոշմանը նախորդել են արհմիությունների հետ բանակցությունները, որոնք տևել են մի քանի շաբաթ։
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56