Ճապոնիայի ղեկավարությունը քննարկում է ԱՄՆ-ից Tomahawk թևավոր հրթիռներ գնելու հնարավորությունն արդեն 2023 ֆինանսական տարում, այլ ոչ թե հաջորդ մի քանի տարիների ընթացքում, ինչպես նախապես պլանավորվել Էր, հաղորդել են ճապոնական լրատվամիջոցները: Կառավարությունում լրատվամիջոցների աղբյուրներն ասում են, որ այդ քայլն, ըստ երևույթին, արտացոլում է Տոկիոյի ցանկությունը՝ «Չինաստանի և Հյուսիսային Կորեայի կողմից աճող սպառնալիքի պայմաններում» հնարավորինս շուտ սպառազինությունը համալրել մեծ հեռահարության հրթիռներով՝ բարելավելու Ճապոնիայի զսպման ուժերի արդյունավետությունը: Ըստ աղբյուրների՝ կառավարությունը դիտարկում է մինչև 500 Tomahawk հրթիռներ գնելու հնարավորությունը: Ակնկալվում է, որ Ճապոնիան կգնի վերջին մոդելի հրթիռներ, որոնք օգտագործում են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը, և որոնք կարող են արձակվել Aegis հակահրթիռային պաշտպանության համակարգով զինված ճապոնական Էսկադրային ականակիրներից։ Tomahawk-ի գործողության շառավիղը 1600 կմ է։ ԱՄՆ-ից Tomahawk հրթիռներ գնելու Ճապոնիայի մտադրության մասին երկրի վարչապետ Ֆումիո Կիսիդան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հայտնել էր հունվարին կայացած իրենց հանդիպման ընթացքում։
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
10:55
10:47
10:22
09:47
09:27
09:03
16:50
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02