Կայացել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եւ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Կարին Դոնֆրիդի հերթական հեռախոսազրույցը։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին, կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների հեռանկարները։ Ուշագրավ է շարադրանքի տոնայնությունը. «Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Եռակողմ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անվտանգությունը Լաչինի ճանապարհին։ ԱԳՆ ղեկավարը նաեւ ընդգծել է, որ հայկական կողմը չարաշահում է Լաչինի ճանապարհը՝ այն օգտագործելով անօրինական տնտեսական գործունեության, հայ զինվորականների ռոտացիայի, ականների տեղափոխման համար։ Բացի այդ, Բայրամովը նշել է, որ Լաչինի ճանապարհին ցուցարարների օրինական պահանջները դեռ չեն կատարվել, նա հավելել է, որ տարածաշրջանում իբր «լարված հումանիտար իրավիճակի» մասին պնդումները որեւէ հիմք չունեն։ Նախարարը նաեւ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացում մանիպուլյացիաների է դիմում»։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02