Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին ընդգծում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում չլուծված խնդիրները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը և Լաչինի միջանցքի շրջափակումը: Դեսպանը վստահեցնում է, որ Ճապոնիան՝ որպես միջազգային հանրության անդամ, վճռական է համագործակցել Հայաստանի հետ՝ այդ խնդիրների լուծման գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանն այս մասին հայտարարեց Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի ծննդյան առիթով հրավիրված ընդունելությանը: Նա նկատեց, որ Հայաստանը բախվել էր կարևոր մարտահրավերների, ինչպիսին Covid-19-ի դեմ պայքարն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին: «Կարծում եմ, որ հայ ժողովուրդը պատշաճ կերպով լուծել է այս խնդիրները: Սակայն, մյուս կողմից, բանակցային գործընթացին զուգահեռ Ադրբեջանի հետ հարաբերություններում մնում են չլուծված խնդիրներ, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը և Լաչինի միջանցքի շրջափակումը»,-ասաց դեսպանը: Դեսպանը վստահություն հայտնեց, որ հայ ժողովուրդն իր հեռատեսությամբ այս հարցերը լուծելու է խաղաղ ճանապարհով: «Որպես միջազգային հանրության անդամ՝ Ճապոնիան վճռական է համագործակցել Հայաստանի հետ այս խնդիրների լուծման գործում»,-ասաց նա: Դեսպանը նաև շնորհավորական խոսքեր ուղղեց Նորին մեծություն կայսերը՝ մաղթելով նաև Ճապոնիայի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացում և այս տարածաշրջանում իրական խաղաղության կառուցում:
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03