Այս օրերին երբ սահմանին կրկին ակտիվացել են ազերի լամուկները և ցավոք սրտի կրկին զոհեր ունենք, մեր որոշ այսպես կոչված «լրտվամիջոցներ», համախմբվելու ու ազգովի մեր զինվորներին ու հրամանատարներին սատարելու և նրանց ոգեշնչելու փոխարեն` նախընտրում են շարունակել իրենց բացահայտ ապազգային ու հակապետական գործունեությունը: Գաղտնիք չէ, որ «Հրապարակ» և «Ժողովուրդ» օրաթերթերը յուրահատուկ չարության մաղձով ու թույնով են լցված մեր ՊՆ-ի հանդեպ:
Նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նրա ընտանիքի դեմ ակնհայտ պատվիրված և արդյունքում խայտառակ պարտություն կրած, այնուհետ դատարանի վճռով դատապարտված զրպարտչական հոդվածներից հետո նույնիսկ, մեր չքնաղագեղ խմբագիրները դարձյալ չեն սթափվում և ավանակի համառությամբ շարունակում են` իրենց ապաշնորհության և լրագրողական մտքի սնանկության հետևանքով վարկաբեկված սեփական լրատվամիջոցների ռեկորդային արագությամբ անկում ապրող հեղինակության նշաձողը գոնե մի աստիճան բարձրացնելու համար` նոր թիրախ որոնել և իրենց կարճ ուղեղով կրկին կանգ են առել ՊՆ-ի վրա, այս անգամ արդեն Արցախյան ատերազմի մեկ այլ հերոս հրամանատարի` նորանշանակ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի վրա:
Այս թեմայով «Հրապարակ»-ի հերթական ապատեղեկատվությանը չեմ ցանկանում անդրադառնալ, քանզի ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հիմնավոր և սպառիչ կերպով բացահայտեց տպված հոդվածի կեղծ ու մտացածին լինելը, սակայն կարծում եմ, որ նման հրապարակումների հերքելն ու հանրային պարսավանքի արժանացնելը պետք բոլորիս համար մտահոգիչ լինի և ոչ թե միայն ՊՆ լրատվականի աշխատակիցների համար:
Աներկբա է, որ նման սադրիչ բնույթ կրող հրապարակումներով մեր «կեղծ» հայրենասերները ընդամենը թշնամու ջրաղացին են ջուր լցնում, ինչը անթույլատրելի ու դատապարտելի գործողություն է սեփական հայրենիքի ու նրա անվտանգության թիվ մեկ երաշխավորի` մեր բանակի հանդեպ: Հուսանք, որ մոտ ապագայում վերոնշյալ մեր գեղեցկուհի խմբագիրները կցուցաբերեն համապատասխան կամք և վճռականություն, հիմնովին կվերանայեն իրենց որդեգրած կեղծ դիրքորոշումներն ու մոտեցումները և հանգելով ճիշտ եզրահանգման, հետայսու հանրությանը կմատուցեն իրոք անկողմնակալ և արժանահավատ լրատվություն:
Միայն գրագետ, պրոֆեսիոնալ, հանրության հարգանքն ու վստահությունը վայելող, իրադարձություններն ու դեպքերը ճիշտ մեկնաբանող, ասեկոսեներին տուրք չտվող, համատարած պոպուլիզմի և դեմագոգիայի ախտով չտառապող և ամենակարևորը հայրենասիրությամբ ու արժանապատվությամբ օժտված լրատվամիջոցը կարող է արժանանալ հասարակության դրվատանքին և խրախուսմանը, ի ուրախություն մեզ մենք ունենք նմանօրինակ լրատվամիջոցներ, որոնք իրոք որակյալ և հավաստի տեղեկատվություն են փոխանցում մեզ և կարող են հիանալի օրինակ և խթան հանդիսանալ մյուսների համար:
Եվ վերջում հիշեցնեմ, որ շանտաժի և զրպարտության ասպարեզում առաջնության դափնիին արժանանալու համար, Արմինեի և Թագուհու միջև մղվող անզիջում և դաժան գոտեմարտին, նոր ախոյան է պատրաստվում մասնակցել, ով նույնպես «գեղեցկուհի» խմբագիր է և այս պահին ուսումնամարզական հավաք է անցկացնում իր հայրենիքում` ԱՄՆ-ում, վստահ եմ բոլորդ էլ կռահեցիք, որ խոսքը «Ժամանակ» օրաթերթի տխրահռչակ խմբագիր` Արման Բաբաջանյանի մասին է, ուստի զինվենք համբերությամբ և սպասենք իրադարձությունների հետագա զարգացմանը:
18:18
14:29
14:18
14:10
13:44
13:31
13:26
13:16
13:01
12:44
12:17
11:53
11:19
10:16
09:59
09:19
09:02
18:48
18:35
17:57
18:18 29.04.26
14:18 29.04.26
13:44 29.04.26
13:31 29.04.26
14:10 29.04.26
17:48 28.04.26
12:17 29.04.26
16:57 28.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44