Թուրքիայում վերջերս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժած շրջաններում մարդիկ պետք է նախապատրաստվեն նոր ստորգետնյա ցնցումների: Սեյսմոլոգները սպասում են ավելի քան 5 մագնիտուդով կրկնակի ստորգետնյա ցնցումների, հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների գերատեսչության ներկայացուցիչը, հաղորդում է DW-ն։ Ներկայումս տարածաշրջանում յուրաքանչյուր չորս րոպեն մեկ ստորգետնյա ցնցումներ են զգացվում։ Մինչ այժմ գրանցվել է ավելի քան 4700 հետցնցում, որոնցից քառասունի մագնիտուդը գերազանցել է չորսը։ «Սա շատ անսովոր իրավիճակ է»,-նշել է ներկայացուցիչը։ Քաղաքային պլանավորման նախարար Մուրատ Քուրումի խոսքով՝ տարերային աղետի հետեւանքով Թուրքիայում ավերվել կամ խիստ վնասվել է ավելի քան 84 հազար տուն: Աղետի շրջաններում մարդկանց նախկինի պես խորհուրդ է տրվում չվերադառնալ իրենց տները եւ հեռու մնալ շենքերից: Այնուամենայնիվ, տեղացիները այլընտրանքների բացակայության դեպքում ստիպված են տուն վերադառնալ հագուստի եւ անձնական իրերի համար։ Թուրքական իշխանությունների տվյալներով՝ վերջերս տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժել է 20 մլն մարդ։ Միայն Թուրքիայում զոհվել է ավելի քան 38 հազար մարդ, հարեւան Սիրիայում՝ առնվազն 5900 մարդ։
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55