Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի օրերը Հայաստանում» խորագրով գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած գիտնականների պատվիրակությանը՝ ինստիտուտի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Վիկտոր Մատվեևի գլխավորությամբ. տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Գիտաժողովն անցկացվում է հոկտեմբերի 19-22-ը, Երևանում և նվիրված է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի 60-ամյակին ու ինստիտուտին Հայաստանի անդամակցության 25-ամյակին:
Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել միջազգային գիտաժողովի անցկացումը Երևանում, որի շրջանակներում մեկ հարկի տակ են հավաքվել Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի 17 անդամ պետություններից անվանի գիտնականներ, բարձրաստիճան հյուրեր, ինստիտուտի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ:
Անվանի գիտնականների մասնակցությամբ նմանատիպ հանդիպումները և հավաքը մեկ տեղում Սերժ Սարգսյանը լավ հնարավորություն է համարել գիտական հանրության ներկայացուցիչների և հատկապես երիտասարդ գիտնականների համար՝ գիտության ասպարեզում բարձր նվաճումների հասած անհատականությունների հետ անմիջական շփում ունենալու առումով: Նախագահի համոզմամբ, նման միջոցառումները ոչ միայն գիտական, այլ նաև տարբեր մշակույթներ և ավանդույթներ կրող, տարբեր գիտական դպրոցներ ներկայացնող անձանց միջև երկխոսության հնարավորություն է՝ միտված համագործակցության նոր ուղղությունների նախանշմանն ու ոլորտի արդիական խնդիրների քննարկմանը: Հանրապետության Նախագահը կարևորել է միջազգային գիտական ծրագրերին հայ գիտնականների ակտիվ մասնակցությունը:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հնարավորության սահմաններում համակողմանիորեն խթանում է գիտության զարգացումը և խրախուսում է Հայաստանի տնտեսության մեջ գիտելիքահենք ճյուղերի զարգացումը:
Վիկտոր Մատվեևը իր գլխավորած պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել գիտաժողովը Հայաստանում բարձր մակարդակով հյուրընկալելու համար, անդրադարձել ինստիտուտի գործունեությանն ու առաջիկա ծրագրերին: Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի տնօրենը գոհունակությամբ է արձանագրել, որ Հայաստանն ինստիտուտին անդամակցումից ի վեր՝ անցած 25 տարիներին բավականին ակտիվորեն է մասնակցել ինստիտուտի գործունեությանը:
17:25
17:09
16:51
16:25
16:06
15:44
15:29
15:16
14:48
14:23
14:08
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
17:25 08.05.26
16:25 08.05.26
16:51 08.05.26
13:02 08.05.26
16:06 08.05.26
14:23 08.05.26
15:29 08.05.26
17:09 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44