Ուկրաինական հակամարտության սրման ռիսկը Հյուսիսատլանտյան դաշինքի համար անհամեմատելի է Ռուսաստանի հաղթանակի վտանգի հետ։ Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում։ «Շատերը հարց են հնչեցնում, թե Ուկրաինային ռազմական օգնությունն իր մեջ պարունակում է հակամարտության սրման վտանգ: Կարող եմ ասել, որ ռիսկերից զերծ տարբերակներ չկան: Բայց Պուտինի հաղթանակի ռիսկը շատ ավելի մեծ է»,-Ստոլտենբերգի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը: Նա կոչ է արել հնարավորինս մեծացնել զենքի արտադրության և Ուկրաինա մատակարարումների ծավալը։ Գլխավոր քարտուղարը ՆԱՏՕ-ի համար ձևակերպել է «Ուկրաինայի հակամարտության երեք դասերը»: Նախ, ըստ նրա, ՆԱՏՕ-ն պետք է շարունակի լիովին աջակցել Ուկրաինային, որպեսզի թույլ չտա Ռուսաստանի հաղթանակը։ «Մեզ համար դա չափազանց վտանգավոր կլինի»,-ասել է նա։ Երկրորդ՝ նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն պետք է զինվի համակողմանիորեն, արդիականացնի սեփական բանակները և ուժեղացնի կապը եվրոպական երկրների և ԱՄՆ-ի միջև՝ նախապատրաստվելով Ռուսաստանի հետ դիմակայությանը, որը, նրա կարծիքով, չի ավարտվի Ուկրաինայի հակամարտությունից հետո, անկախ նրանից, թե ինչ կլինի: Երրորդ՝ նա կոչ է արել ուժեղացնել արևմտյան հասարակության ճկունությունը, ներառյալ ենթակառուցվածքների անվտանգությունը, կիբերանվտանգությունը և գերակայությունը տեղեկատվական ոլորտում, որը ՆԱՏՕ-ն անվանում է «ապատեղեկատվության հակազդում»:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55