Թայվան կղզին երբեք ՉԺՀ-ից անկախ պետություն չի եղել և չի լինի: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի (CPC Կենտրոնական կոմիտե) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար, քաղբյուրոյի անդամ Վան Ին։ «Թայվանը Չինաստանի տարածքի մի մասն է: Այն երբեք չի եղել անկախ երկիր և չի լինի ապագայում»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ընդգծել է նա՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության 59-րդ համաժողովում: Չինացի դիվանագետի խոսքով՝ Պեկինը չի փորձում փոխել ստատուս քվոն Թայվանի նեղուցում, մինչդեռ Թայբեյի անջատողական ուժերը փորձում են չհարգել «մեկ Չինաստանի» սկզբունքը՝ քարոզելով նրա այսպես կոչված անկախությունը։ Ինչպես նշել է Վան Ին, դրանով նրանք «խաթարում են խաղաղությունն ու անվտանգությունը» տարածաշրջանում։ Վան Ին հավելել է, որ Թայվանում անջատողականների գործողությունները «սպառնում են ՉԺՀ-ի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։ Նա նաև նշել է, որ Չինաստանը դեմ է Թայվանի հարցում երկակի ստանդարտներին։
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
10:55
10:47
10:22
09:47
09:27
09:03
16:50
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02