ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Մյունխենի անվտանգության համաժողովում իր ելույթի ժամանակ խոսել է այն մասին, թե ինչ կլինի, եթե Ռուսաստանը՝ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ, հաղթի Ուկրաինայի հակամարտությունում։ «Եթե Պուտինը հաղթի Ուկրաինայում, նրան եւ մյուս ավտորիտար առաջնորդներին ուղերձը կլինի այն, որ նրանք կարող են ուժ կիրառել, որպեսզի ստանան այն, ինչ ուզում են։ Սա աշխարհն ավելի վտանգավոր կդարձնի, իսկ մեզ՝ ավելի խոցելի»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Նրա խոսքով՝ Ուկրաինային աջակցելը «ոչ միայն բարոյապես ճիշտ արարք է։ Դա բխում է նաեւ մեր իսկ անվտանգության շահերից»: Երկրորդ դասը, ըստ Յենս Սթոլթենբերգի, այն է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները պետք է շարունակեն ուժեղացնել ամրապնդել զսպումն ու պաշտպանությունը: «Նույնիսկ եթե պատերազմն ավարտվի վաղը, մեր անվտանգության պայմանները երկարաժամկետ հեռանկարում փոխվել են։ Հետադարձ ուղի չկա»,- պարզաբանել է նա: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ Ուկրաինայում պատերազմը ցույց է տալիս, որ անվտանգությունը «ոչ թե տարածաշրջանային, այլ գլոբալ բնույթ է կրում»։ «Ուկրաինայի պատերազմի ամենակարեւոր դասն այն է, որ Հյուսիսային Ամերիկան եւ Եվրոպան պետք է միասին մնան: Ավելի վտանգավոր աշխարհում մեզ, ավելի քան երբեւէ, անհրաժեշտ է մեր անդրատլանտյան դաշինքը: Առանց ՆԱՏՕ-ի Եվրոպայում անվտանգություն չկա»,- եզրափակել է նա։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02