Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում ամփոփել է պաշտոնավարման 100 օրը.
«Ավանդույթ կա խոսել պաշտոնավարման 100 օրվա մասին: Ամփոփել՝ ինչ ես հասցրել անել, ինչ խնդիրներ ես արձանագրել, ինչ անելիքներ ես նախանշել, ինչպես ես պատկերացնում զարգացման ուղղություններն ու տեսլականը: Իմ պաշտոնավարման 100 օրվանից 67-ը շրջափակման մեջ է անցել: Այսինքն, 1 600 ժամ շրջափակման մեջ ենք: Այս իրողություններում ձեռքբերում եմ համարում այն, որ Օպերատիվ շտաբը կարողացավ կատարել իր առջև դրված խնդիրները, լուծումներ գտնել ամեն օր ի հայտ եկող նոր մարտահրավերներին և, ամենակարևորը, ամեն կերպ կանխել տարբեր ոլորտներում հնարավոր կոլապսի առաջացումը։ Այս 100 օրը, բարդությունների հետ մեկտեղ, զարմանալի բացահայտումների շրջան էր: Ես, առաջին հերթին որպես մարդ, ով ստանձնել է պետնախարարի պաշտոնը,փորձել եմ ուսումնասիրել ու հասկանալ` ինչ է կատարվում պետական համակարգում ու Արցախում: Փորձել եմ թույլ չտալ ձախողվել ծանրագույն ճգնաժամի պայմաններում: Սա միասնական պայքարի ու դիմադրության փուլ է բոլորիս համար: Այս ամբողջ ընթացքում մենք եղել և շարունակում ենք մնալ մշտական արտաքին ճնշման և ներքին հակադրության պայմաններում, որոնց, սակայն, չի հաջողվել խաթարել մեր ծրագրերը: Պաշտոնավարման սկզբում ուսումնասիրել ենք խնդիրները և կանխորոշել դրանց լուծման ուղիները` առաջնորդվելով հստակ ձևակերպված սկզբունքներով` համակարգային մոտեցում, հետևողականություն, թափանցիկություն, հաղորդակցություն, կարգապահություն, թիմային աշխատանք, ինչպես նաև հավատ սեփական ուժերի, արդարության, իշխանության և ապագայի հանդեպ, հարգանք` գիտելիքի, ավանդույթների և աշխատանքի հանդեպ: Ստեղծել ենք բացառիկ կոլեկտիվ, որում համախմբվել են, կողք կողքի աշխատում ու համագործակցում են կառավարության անդամներ, պատգամավորներ, հանրային ու մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ։ Այսօր վստահ կարող եմ ասել, թե ինչ է Արցախը: Ավելի քան երկու ամիս տևող այս շրջափակման ժամանակ տեսանք, որ մեր ժողովուրդը չի ցանկանում հանձնվել և հրաժարվել Արցախից: Պատրաստ է հանդուրժել ամեն դժվարություն, ունի բավարար կամք ու համառություն՝ այս փորձությունների միջով անցնելու համար: Արժանի պետք է լինենք այս ժողովրդին առաջնորդելուն: Մենք ունենք ամեն ինչ՝ պատմական այս բարդ փուլը հաղթահարելու համար՝ հավատ, կամք, ոգի ու միասնականություն: Ես հավատում եմ, որ ոգին ու կամքը անգամ չնչին հնարավորության դեպքում կարող են հաջողություն բերել: Ու ես ինձնից կախված ամեն ինչ անելու եմ դրա համար: Սա երկար ճանապարհի միայն սկիզբն է»,- գրել է նա։
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02