Հույն երկու գիտնականներ գնահատել են Հունաստանի սեյսմիկ ակտիվության պատմությունը եւ հայտարարել, որ շուտով Հունաստանում Ռիխտերի սանդղակով 8,5 մագնիտուդով երկրաշարժ է լինելու։ Պրոֆեսորներ Կոնստանտինոս Սինոլակիսը եւ Կոստաս Պապազակոսն ուսումնասիրել են Թուրքիայի եւ Սիրիայի երկրաշարժերի շարքը։ Տեղի MEGA TV հեռուստաալիքի եթերում Սինոլակիսն ասել է, որ Հունաստանում եւս կարող է ուժեղ սեյսմիկ ակտիվություն սպասվել։ Նա նշել է, որ ուժեղ երկրաշարժերը Հունաստանում տեղի են ունենում 600 տարին մեկ։ «Վերջին խոշոր երկրաշարժը Կրետե կղզում տեղի է ունեցել 1403թ., եւ, ըստ իմ գնահատականների, այդպիսի երկրաշարժեր տեղի են ունենում 600-800 տարին մեկ։ Մենք արդեն Ռիխտերի սանդղակով մոտ 8,5 բալանոց երկրաշարժի շեմին ենք»,- ասել է Սինոլակիսը։ Գիտնականի խոսքերը հաստատել է նաեւ նրա գործընկերը՝ Սալոնիկի Արիստոտելի համալսարանի սեյսմոլոգիայի պրոֆեսոր Կոստաս Պապազակոսը։ Նա եւս շեշտադրել է Հունաստանում երկրաշարժերի պարբերականության հարցը, բայց նշել է, որ հաջորդ աղետի ստույգ ժամանակն անհնար է կանխատեսել։ Երկու գիտնականները համակարծիք էին այն հարցում, որ իրենց կանխատեսումները չարժե ընկալել որպես գուշակում։ Դա, ավելի շուտ, նախազգուշացում է, որի հանդեպ արժե, որ ուշադիր լինեն իշխանությունները, որպեսզի հասցնեն բնակչությանը պատրաստել հնարավոր խնդիրներին։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02