MMI Telegram-ալիքը հայտնել է, որ 2023 թվականի փետրվարի կեսերի դրությամբ Ռուսաստանի բյուջեի ծախսերը տարեսկզբից հասել են 4,92 տրլն ռուբլու, իսկ եկամուտները՝ 951 մլրդ ռուբլու։ Սա ստեղծում է գրեթե 4 տրիլիոն ռուբլու դեֆիցիտ։ MMI-ն հիմնվում է բյուջեի միասնական պորտալի օպերատիվ տվյալների վրա:
Բյուջեի դեֆիցիտի տարեկան պլանը կազմում է 2,9 տրիլիոն ռուբլի կամ Ռուսաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2%-ը։ Այս մասին ավելի վաղ հայտարարել էր ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը։
Ըստ MMI-ի գրառման՝ հունվարին բյուջեն ծախսել է միջինը 100,5 մլրդ ռուբլի, փետրվարին օրական ծախսերն աճել են մինչեւ 113 մլրդ ռուբլի։ Օրական ծախսերի մակարդակը մինչեւ 100 մլրդ ռուբլի նվազեցնելու եւ այս տարվա վերջին եկամտի պլանի կատարման դեպքում դեֆիցիտը կարող է գերազանցել 10 տրլն ռուբլին, ասվում է գրառման մեջ։
Միաժամանակ, վերլուծաբանները կարծում են, որ դեռ վաղ է խոսել Ռուսաստանի բյուջեի եկամուտների հետ կապված իրավիճակի մասին, եզրակացություն կարելի է անել եռամսյակի արդյունքներից ոչ շուտ։
Ի դեպ, ավելի վաղ Կենտրոնական բանկը նշել էր, որ բյուջետային ծախսերի ավելացումը հիմնական գործոններից մեկն է, որը կարող է հանգեցնել կարգավորողի դրամավարկային քաղաքականության խստացմանը եւ հիմնական տոկոսադրույքի տարեկան 7,5% բարձրացմանը ներկայիս մակարդակից։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02