Ուկրաինան կարող է նոր երկարաժամկետ ծրագրի շրջանակներում «զգալի աջակցություն» ստանալ Արժույթի միջազգային հիմնադրամից, եւ նրա տնտեսությունը պետք է աստիճանաբար վերականգնվի այս տարվա ընթացքում, երեքշաբթի ասել է ԱՄՀ-ի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիեւան, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։
Վարչապետ Դենիս Շմիհալն այս շաբաթ ասել է, որ Ուկրաինան հույս ունի համաձայնեցնել Հիմնադրամի հետ 15 միլիարդ դոլար արժողությամբ բազմամյա ծրագիրը, որը կարող է լինել երկրի ամենամեծ վարկային փաթեթը՝ մեկ տարի առաջ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից ի վեր:
«Հենվելով ուկրաինական իշխանությունների գործունեության վրա՝ մենք վստահ ենք, որ դա կարող է նշանակալից աջակցություն լինել մեր կողմից», - Կիեւ մեկօրյա այցի հաջորդ օրը լրագրողների հետ զրույցում ասել է Գեորգիեւան։
«Մենք Ուկրաինայի իշխանությունների հետ քննարկում ենք, թե որոնք են լինելու ծրագրի բաղադրիչները, ծրագրի տեւողությունը։ Մենք միանշանակ խոսում ենք ավելի երկար ժամանակաշրջանի մասին, քանի որ պարզ է, որ ուկրաինական քաղաքականության մարտահրավերները մետ ապագայում չեն վերանա», - հավելել է նա:
Այցի ընթացքում Գեորգիեւան հանդիպել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, վարչապետ Դենիս Շմիհալի, ֆինանսների նախարար Սերխի Մարչենկոյի եւ Կենտրոնական բանկի նախագահ Անդրեյ Պիշնիի հետ։
Ֆինանսների նախարարության տվյալներով՝ ԱՄՀ-ն 2022 թվականի փետրվարի 24-ից Ուկրաինային տրամադրել է 2,7 միլիարդ դոլարի երկու շտապ վարկ։ Ուկրաինան վերջին չորս ամիսների ընթացքում համագործակցում էր ԱՄՀ-ի հետ՝ տնտեսական քաղաքականության մոնիթորինգի ծրագրի շրջանակներում, որն անհրաժեշտ պայման էր լիարժեք վարկավորման ծրագրի ստեղծման համար։
Ուկրաինան մեծապես կախված է արտաքին ֆինանսական օգնությունից, եւ ԱՄՀ-ի ներգրավվածությունը չափազանց կարեւոր է այլ օտարերկրյա դոնորների աջակցությունը խթանելու եւ ներդրողներին վստահություն ներշնչելու առ այն, որ երկրի տնտեսական քաղաքականությունը առողջ է:
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02