Փետրվարի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորներ, ԵԽ-ում Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահներ Սիլվի Գիյոմիի և Ֆրանսուա Ալֆոնսի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՅԴ Հայ դատի եվրոպական գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Հանդիպմանը Ամենայն Հայոց Հայրապետն իր գնահատանքն է բերել խորհրդարանականներին արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործում ներդրած ջանքերի համար։ Նորին Սրբությունը նաև իր գնահատանքն է հայտնել ՀՅԴ Հայ դատի եվրոպական գրասենյակին՝ եվրոպական տարբեր կառույցներում արցախահայության խնդիրների հետևողական բարձրաձայնման և ազատ ու անկախ ապրելու արդար իրավունքի պաշտպանության համար։ Վեհափառ Հայրապետը, հյուրերին ներկայացնելով տարածաշրջանում տիրող փխրուն իրավիճակը և ի մասնավորի Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը, անդրադարձել է այս առնչությամբ միջազգային հանրությունից հայ ժողովրդի ակնկալություններին։ Նորին Սրբությունը նկատել է, որ տարածաշրջանն ապակայունացնող՝ Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը հնարավոր է կանխել բարեկամ երկրների զորակցությամբ և միջազգային հանրության հստակ դիրքորոշմամբ։ Զրույցի ընթացքում ԵԽ պատգամավորները, դատապարտելով ադրբեջանական ոտնձգությունները պատերազմի և հետպատերազմյան շրջանում, Նորին Սրբությանը վստահեցրել են, որ շարունակելու են եվրոպական կառույցներում իրենց աջակցությունն ու զորակցությունը բերել Հայաստանին և արցախահայությանը։
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
09:01
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44