ARM | RUS |

Անհասկանալի է, թե ինչի՞ գնով է կառավարությունը դարձել «Լիդիան Արմենիայի» 12,5 տոկոսի սեփականատերը. Պարսյան

23.02.23 | 17:13

Վերջին տարիներին Ամուլսարի հանքը պարապուրդի է մատնված եղել եւ «Լիդիան Արմենիան» բավականին լուրջ վնասներ, կորուստներ է արձանագրել. իր պաշտոնական փաստաթղթերով մոտ 600 մլն դոլարի չափով կորուստներ ու պարտավորություններ ունի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով Ամուլսարի շահագործման ծրագրին, որը ներկայացվեց երեկ:

Նրա խոսքով, «Լիդիան Արմենիայի» հիմնական բաժնետերը կանադական, ամերիկյան ընկերություններն են այս պահի, սակայն հիմա որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել, այս ընկերությունը բաց բաժնետիրականից վերածվում է փակ բաժնետիրական ընկերության, քանի որ հիմնական սեփականատեր են դառնում ամերիկյան, կանադական ընկերությունները, Եվրասիական բանկը եւ ՀՀ կառավարությունը: «Ստորագրված հուշագրից պարզ է դառնում, որ ՀՀ կառավարությունը դառնում է «Լիդիան Արմենիա» ընկերության համասեփականատերերից մեկը, որի մասնաբաժինը կազմում է 12,5 տոկոս: Ողջունելի է, որ կառավարությունը դառնում է այս կամ այն ռազմավարական կարեւոր նշանակության ձեռնարկության սեփականատերերից մեկը: Սակայն անհասկանալի է մնում հիմնավորումը, թե ինչի գնով է ՀՀ կառավարությունը ստանում այդ մասնաբաժինը: Պաշտոնական հայտարարություններից պարզ է դառնում, որ հայկական կողմը դա ստանում է տարբեր ռիսկերից ծրագիրն ապահովագրելու համար: Անհասկանալի է, թե որոնք են այդ ռիսկերը: Այսինքն կառավարությունը պետք է բնապահպաններին այդտեղից հեռացնի, կամ կառավարությունը քաղաքական որոշակի պարտավորություններ է ստանձնում այդ մարդկանց առաջ: Այս մասով թափանցիկության որոշակի խնդիր կա»,-ասաց տնտեսագետը: Նա հիշեցրեց, որ նման իրավիճակ էր նաեւ Քաջարանի դեպքում, երբ կառավարությունը յդ գործընթացի արդյունքում ստացավ Զանգեզուրի պղձոմոլիբդենային կոմբինատի մոտ 2 տոկոսի բաժնետոմսերը: «Սկզբնական շրջանում այդ բաժնետոմսերը գտնվում էին ԱՆԻՖ-ի ձեռքում, որը ղեկավարում էր Տիօգրան Ավինյանը, այնուհետեւ այդ բաժնետոմսերի կառավարումը փոխանցվել պետգույքի կոմիտեին: Այս իրավիճակում էլ հայտնի չէ, թե «Լիդիանի» 12,5 տոկոս բաժնետոմսերն ով է կառավարելու՝ ԱՆԻՖ-ը, թե՞ փոխանցելու է պետգույքի կոմիտեին: Այս տարիների ընթացքում կառավարությունը չի ստեղծել բավական ներուժ, որը թույլ կտար կառավարել այսպիսի ռազմավարական կարեւորության ակտիվները: Ըստ էության, ներկայումս կառավարությունը դառնալու է հիմնական երաշխավորը ռիսկերի տեսանկյունից: Կառավարությունը հնարավորինս սահմանափակելու է բնապահպանական ակցիաները»,- ընդգծեց Պարսյանը: Ինչ վերաբերում է հայտարարությանը, որ ընկերությունում 250 մլն դոլարի նդրերումներ պետք է արվեն, Պարսյանն ասաց. «Նախարար Քերոբյանը հայտարարեց, որ վերջին 8 ամիսներին բնապահպանական բոլոր փաստաթղթերը պատրաստվել են: Այդ փաստաթղթերի հրապարակայնացումը կառավարության գերխնդիրը պետք է լիներ, որ համոզեր հանրությանը, որ հանքը շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն չի թողնում, բայց ակնհայտ է, որ դարձյալ փաստի առաջ կանգնեցրին հանրությանը: Ըստ նախագծի, այդ 250 մլն դոլարից 150 մլն-ը պետք է Եվրասիական բանկը ներդնի, որը ՌԴ-ի կողմից հիմնադրված բանկ է, որի փայատերեր են նաեւ այլ երկրներ, այլ կազմակերպություններ: 50 մլն-ը պետք է տեղական բանկ ֆինանսավորի, եւ նախատեսվում է, որ «Լիդիան Արմենիան» պետք է 100 մլն դոլարն այլ տեղերից գտնի: Կարծում եմ՝ այս դեպքում խոսքը ամերիկյան, կանադական ընկերությունների մասին է, որոնք պետք է գումարներ ներդնեն: Նաեւ նախատեսվում է, որ ազդակիր համայնքները տարեկան 7 մլն դոլար փող են ստանալու որպես փոխհատուցում: Այս նախագծի տնտեսական նպատակահարմարությունը անշուշտ վերանայման կարիք ունի՝ հաշվի առնելով, որ ծախսերն ավելացել են, նաեւ այն, որ համաշխարհային շուկայում գներն են փոփոխվել: Այստեղ հիմնական ռիսկերից մեկը պատերազմական իրավիճակն է: Մի կողմից կարող ենք պնդել, որ այդքան ներդրողների ի հայտ գալը կարող է լրացուցիչ անվտանգության ապահովություն ստեղծել, մյուս կողմից կարող են նշել, որ դա կարող է թիրախ դառնալ Ադրբեջանի զինված ուժերի համար: Սոթքի հանքի շահագործումը եւս ռազմական գործողությունների հետեւանքով ժամանակ առ ժամանակ դադարում է: Այնպես չէ, որ Ամուլսարի դեպքում նման ռիսկեր չեն լինի»,-ընդգծեց տնտեսագետը: Նա նկատեց, որ մեկ այլ խնդիր է լինելու այդ տարածաշրջան մասնագետներ բերելը, բիզնես կազմակերպելը. «Լիդիան Արմենիան» ժամանակին շինարարության ժամանակ օգտագործում էր Ջերմուկի հանգստյան տներն իր աշխատողների համար: Հիմա այդ աշխատողները պատրաստ կլինե՞ն Ջերմուկի հանգստյան տներում տեղակայվել: Եթե հնարավոր լինի մարդկանց բերել Ջերմուկի հանգստյան տներ, դա փրկություն կլինի այդ հանգստյան տների համար, քանի որ վերջին ռազմական գործողություններից հետո այդ տարածքը զբոսաշրջային տեսանկյունից քիչ գրավիչ է դարձել»: Ինչ վերաբերում է Վահան Քերոբյանի պնմանը, որ այս նախագծի իրագործման դեպքում բյուջեի եկամուտները 30-40 մլրդ դրամով կավելանան, Պարսյանն ասաց.

«Դրանք հին հաշվարկներ են, նոր հաշվարկներ չեն արվել: Եթե ընկերությունը վնասներ է կուտակել, պետք է աշխատի վնասները փակել, ոչ թե հարկերը վճարի: Թե ՀՆԱ-ն որքան կաճի, դա այլ հարց է: Հանքարդյունաբերության տեսակարար կշիռը մեր ՀՆԱ-ում կազմում է 3-4 տոկոս: Այսինքն երբ խոսում ենք մեկ տոկոս տնտեսական աճի մասին, պետք է հասկանանք, որ դա բավականին լուրջ թիվ է: Արդյոք կառավարությունը կկարողանա այդ աճն ապահովել այս պայմաններում»:


Նիկոլ Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը

Նիկոլ Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության...

14:37

ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի է ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն

ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի է ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման...

14:13

Մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանել և բռունցքով հարվածել է 66-ամյա տղամարդու աչքին

Մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանել և բռունցքով հարվածել է 66-ամյա տղամարդու...

13:53

Այս կալանքը չէր կարող լինել. այն, ինչում նախագահ Քոչարյանին մեղադրում են, ուղղակի հանցագործության հետ կապ չունի. Օրբելյան

Այս կալանքը չէր կարող լինել. այն, ինչում նախագահ Քոչարյանին մեղադրում են, ուղղակի հանցագործության...

13:37

Հետևեք ձեր իսկ օրենքներին․ Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին

Հետևեք ձեր իսկ օրենքներին․ Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի...

13:07

Պապս է ժառանգություն թողել․ Փաշինյանը՝ Գերմանիա մեկնելու օդանավի մասին

Պապս է ժառանգություն թողել․ Փաշինյանը՝ Գերմանիա մեկնելու օդանավի...

12:48

Ռուսաստանցիները, որոնք կմասնակցեն ընտրություններին, կմոտեցնեն երկրի հաղթանակը թշնամու նկատմամբ. Մեդվեդև

Ռուսաստանցիները, որոնք կմասնակցեն ընտրություններին, կմոտեցնեն երկրի հաղթանակը թշնամու նկատմամբ....

12:34

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց...

12:13

Վթարային ջրանջատում Երևանում

Վթարային ջրանջատում Երևանում

11:44

Ինչո՞ւ են ձերբակալել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը

Ինչո՞ւ են ձերբակալել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի...

11:35

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրը

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող...

11:11

Ռուսաստանում արտակարգ պայմաններում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Ռուսաստանում արտակարգ պայմաններում մեկնարկել են խորհրդարանական...

11:05

Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը․ ArmLur

Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը․ ArmLur

10:49

Փաշինյանը մեկնել է Գերմանիա

Փաշինյանը մեկնել է Գերմանիա

10:26

Այսօր որոշ հասցեներ կհոսանքազրկվեն

Այսօր որոշ հասցեներ կհոսանքազրկվեն

10:02

Մարտուն Գրիգորյանն իշխանության կոկորդին է

Մարտուն Գրիգորյանն իշխանության կոկորդին է

09:51

Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածում

Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածում

09:43

Աննա Վարդապետյանն ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում Հայաստանի փորձն է ներկայացրել Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստում

Աննա Վարդապետյանն ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում Հայաստանի փորձն է ներկայացրել Կոռուպցիայի...

17:58

Մարտուն Գրիգորյանի կալանքը երեք ամսով երկարաձգվեց

Մարտուն Գրիգորյանի կալանքը երեք ամսով երկարաձգվեց

17:36

Փաշինյանն առաջարկում է ամեն ինչում չառաջնորդվել «Կիկոսի մահ»-ով

Փաշինյանն առաջարկում է ամեն ինչում չառաջնորդվել «Կիկոսի...

15:26

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02