Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հերքել է Ուկրաինայում իրանական անօդաչու թռչող սարքերի կիրառման մասին պնդումները՝ ընդգծելով, որ Արեւմուտքը պետք է դադարեցնի Թեհրանի հասցեին անպտուղ մեղադրանքները, գրում է Mehr-ը։
«Ուկրաինայում իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործման մասին պնդումները սուտ են»,- Twitter-ում գրել է Իրանի ԱԳ նախարարը՝ հերքելով Ուկրաինայի պատերազմում Ռուսաստանին Իրանի ռազմական օգնության մասին պնդումները։
«Իրանի եւ Ուկրաինայի քաղաքական եւ ռազմական պատվիրակությունները պետք է երկրորդ հանդիպումն անցկացնեին, սակայն որոշ արեւմտյան կողմեր միայն հայտարարություններ են անում եւ ոչ մի փաստաթուղթ չեն ներկայացնում»,- ասել է Ամիր Աբդոլլահիանը։
«Արեւմուտքը պետք է դադարեցնի այս անպտուղ խաղը։ Իրանը աջակցում է խաղաղությանը եւ դեմ է պատերազմին»,- ընդգծել է նա։
ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի պաշտոնյաներն ու ԶԼՄ-ները արդեն մի քանի ամիս է պնդում են, որ Իրանը Ռուսաստանին հարյուրավոր անօդաչու սարքեր է մատակարարում Ուկրաինայում ռազմական գործողության համար: Ռուսաստանի եւ Իրանի պաշտոնյաները հերքել են այդ մեղադրանքները՝ մեղադրելով արեւմտյան երկրներին այն բանում, որ իրենց օգտագործում են Կիեւին զենքի սեփական մատակարարումները արդարացնելու համար։
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
10:25
10:09
09:55
09:42
09:34
09:18
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55