Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային շաբաթը մեկնարկել է Բաքու երկօրյա այցով։ Ռուսական ԶԼՄ-ները նշում են, որ այցը համընկնում է անցյալ տարվա փետրվարի 22-ին ստորագրված դաշնակցային համագործակցության մասին երկկողմ հռչակագրի առաջին տարեդարձի հետ։ Ուշագրավ է, որ այցը համընկել է նաև Սումգայիթ քաղաքում Ադրբեջանի կողմից ադրբեջանահայության ցեղասպանության իրականացման 35-րդ տարելիցի հետ։ Ջարդերի հետևանքով զոհվեցին հազարավոր հայեր, իսկ հարյուր հազարավորները ենթարկվեցին բռնի տեղահանման: Անդրադառնալով Լավրովի այցի օրակարգին, ըստ հրապարակաված տեղեկությունների, նախատեսվում է, որ այցի երկրորդ օրը նա ելույթ կունենա ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի լիագումար նիստում։ Նախատեսված է հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ինչպես հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ նախարար Լավրովը կքննարկի երկկողմ հարցերի լայն շրջանակ, տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրներ, ինչպես նաև հատուկ ուշադրություն կդարձնի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը։ «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, հնարավոր է, կողմերը դիտարկեն մոսկովյան հարթակում հայ-ադրբեջանական երկխոսության հետագա զարգացման հետ կապված հարցեր։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Սերգեյ Լավրովը հաստատել էր ռուսական կողմի պատրաստակամությունը՝ Մոսկվայում կազմակերպել Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպում։ Դեկտեմբերին եռակողմ հանդիպումը չկայացավ, Լաչինչի միջանցքի շրջափակմնա հետևանքով պաշտոնական Երևանն առաջարկել էր հետաձգել հանդիպումը։ Արդյունքում Մոսկվայում հանդիպեցին Լավրովն ու Բայրամովը։ Ըստ աղբյուրի, չի բացառվում, որ Բաքվում քննարկվի 3+3 ձևաչափի աշխատանքների ակտիվացման վերաբերյալ հարցեր։
18:08
17:47
17:35
17:05
16:46
16:34
16:14
15:47
15:33
15:16
15:02
14:44
14:35
14:23
14:06
13:47
13:35
13:17
13:05
12:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13
09:01
09:56
09:34
09:26
09:15
09:02
09:56
09:46
09:34
09:23
09:14
09:02