Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շարունակում է ուսումնասիրել արտասահմանից ՀՀ առաքման ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների վարքագիծը. Ուսումնասիրության արդյունքում ««Հայփոստ» ՓԲԸ և «Հայփոստ Յու Էս Էյ Քորպ.» կորպորացիա» անձանց խմբի (Ber-Ber ծառայություն), «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ի և «Էյջ 2 Էյջ» ՍՊԸ-ի վերաբերյալ հարուցվել են վարույթներ՝ առաքումների ժամկետների առնչությամբ կատարված հրապարակումների միջոցով հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներով: Հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ արդյունքում Ber-Ber ծառայությունը ևս մեկ անգամ տուգանվել է: «Էյջ 2 Էյջ» ՍՊԸ-ն ընդունել է իրեն վերագրվող իրավախախտման փաստը և միջնորդել կիրառել արագացված վարույթ։ «Վայլդբերրիզ» և «Էյջ 2 Էյջ» ՍՊԸ-ների վերաբերյալ հարուցված վարույթները դեռևս շարունակվում են։ Բացի այդ, Հանձնաժողովի կողմից պահանջված տեղեկատվությունը չտրամադրելու համար «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել է 13 497 160 ՀՀ դրամի չափով տուգանք։ Հիշեցնենք, որ Հանձնաժողովը 2022 թվականի նոյեմբերին ընդհանուր շուրջ 83 մլն դրամի տուգանք էր կիրառել «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի (Globbing), «Օնէքս» ՍՊԸ-ի (ONEX), ««Հայփոստ» ՓԲԸ և «Հայփոստ Յու Էս Էյ Քորպ.» կորպորացիա» անձանց խմբի (Ber-Ber ծառայություն) նկատմամբ:
Հանձնաժողովի որոշումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով:
https://bit.ly/3m8o083
https://bit.ly/3KEF9QM
14:50
14:35
14:18
14:18
14:05
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02