Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հավանություն Է տվել նախագծին, որը ենթադրում է գազի մատակարարումներ Մոլդովային: Նման հայտարարություն է արել Ռումինիայի Պատգամավորների պալատի խոսնակ Մարչել Չոլակուն, որը պաշտոնական այցով գտնվում Է Ադրբեջանում:
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից: Նշվում է, որ Չոլակուն Ալիևի հետ քննարկել է երեք խոշոր էներգետիկ նախագծեր։ «Առաջինը վերաբերում է 1 միլիարդ խորանարդ մետր գազի գնման պայմանագրին: Այս պայմանագիրը կիրականացվի մեկ տարվա ընթացքում՝ սկսած ապրիլից: Ես առաջարկեցի, որ այս պայմանագրով մենք օգնենք նաև Մոլդովայի Հանրապետությանը, և նախագահ Ալիևը հավանություն տվեց առաջարկին», - գրել է Չոլակուն Facebook-ում։
Փետրվարի սկզբին Մոլդովայում իշխող «Գործողության և համերաշխության կուսակցության» ղեկավար Իգոր Գրոսուն հայտարարել էր, որ երկիրն ակնկալում է Ռումինիայի տարածքով գազ ստանալ Ադրբեջանից այն համաձայնագրի շրջանակներում, որը կնքել են Ադրբեջանի SOCAR նավթային ընկերությունը և Ռումինիայի Romgaz S.A.-ն։ Ռումինիայի Պատգամավորների պալատի խոսնակը նշել Է, որ երկրորդ նախագիծը ենթադրում է հեղուկ գազի առաքում, հետևաբար, SOCAR-ի և Romgaz-ի միջև գործընկերություն Սև ծովում երկու տերմինալների կառուցման հարցում (հեղուկացված բնական գազ ստանալու և այն վերագազիֆիկացնելու համար):
«Երրորդ նախագիծը նախատեսում է սուզանավային մալուխային ենթակառուցվածքի զարգացում՝ Սև ծովով՝ Ռումինիայի տարածքով կանաչ էլեկտրաէներգիայի մատակարարման համար, - նշել Է նա։ - Այսօր Transgaz և Transelectrica ընկերությունների մասնագետները (պատվիրակության անդամները) տեխնիկական բանակցություններ կվարեն ադրբեջանական կողմի հետ»։ «Ռումինիան ունի բացառիկ հնարավորություն՝ դառնալու Եվրամիության դարպասն Ադրբեջանից մատակարարվող գազի և էներգիայի համար:
Այսպիսով, Ռումինիան կդառնա կարևոր տարածաշրջանային գործոն Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում», - գրել է Չոլակուն: Փետրվարի 27-28-ը Ռումինիայի Պատգամավորների պալատի խոսնակը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում՝ այդ երկրի խորհրդարանի նախագահ Սագիբա Գաֆարովայի հրավերով:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55