ՆԱՏՕ-ի երկրները, վերածվելով Ուկրաինայում հակամարտության մասնակիցների, միասնական դաշինքով արդեն հանդես են գալիս ոչ թե որպես Ռուսաստանի պայմանական հակառակորդներ, այլ թշնամիներ, դաշինքի հետախուզությունը օրը 24 ժամ աշխատում է Ռուսաստանի դեմ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Известия»-ի հարցազրույցում նա մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը ՌՀՍ պայմանագրին Ռուսաստանի մասնակցությունը դադարեցնելու մասին։ Պեսկովը նշել է, որ երբ փաստաթուղթը ծնվում էր, նկատի չեն առնվել Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի միջուկային զինանոցները, որոնք իրենց հզորությամբ եւ ծավալով համադրելի չեն ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի զինանոցների հետ։ Բայց այն պահին, երբ ՆԱՏՕ-ն դե-ֆակտո վերածվել է Ուկրաինայում հակամարտության մասնակցի, իրավիճակը փոխվել է։
«Ըստ էության, այժմ ՆԱՏՕ-ն միասնական դաշինքով հանդես է գալիս արդեն ոչ թե որպես մեր պայմանական հակառակորդ, այլ թշնամի։ Նրանց հետախուզությունն օրը 24 ժամ աշխատում է մեր դեմ, նրանց սպառազինությունը, ինչպես ընդգծել է Պուտինը վերջերս տված հարցազրույցում, անվճար մատակարարվում է Ուկրաինա եւ կրակում մեր զինվորներին (էլ չեմ ասում այն մասին, որ կրակում է Ուկրաինայի քաղաքացիներին, ուկրաինական քաղաքներն ու գյուղերը), ընդունվում են պարտավորություններ եւ հավաքական որոշումներ նոր մատակարարումների, սպառազինության նոր խմբաքանակների մասին՝ ՆԱՏՕ-ի շրջանակում, դրանց տեխնիկական մակարդակը մշտապես բարձրացնելով»,- ասել է Պեսկովը։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02