Ուկրաինան այսօր՝ փետրվարի 28-ին, խզել է Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի եւ ԱՊՀ-ի հետ պետական սահմանի ոլորտում առկա որոշ պայմանագրեր։ Այս մասին հայտարարել է Գերագույն ռադայում նախարարների կաբինետի ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը, փոխանցում է Korrespondent.net-ը։ Հաղորդվում է, որ դադարեցվել է Ուկրաինայի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ պայմանագիրը ռուս-ուկրաինական պետական սահմանով անցակետերի զարգացման գործում համագործակցության եւ փոխգործակցության մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 18.10.2011-ին Դոնեցկում։ Չեղարկվել է նաեւ Ուկրաինայի եւ Բելառուսի Հանրապետության կառավարությունների միջեւ ուկրաինա-բելառուսական պետական սահմանի անցակետերում համատեղ հսկողություն կազմակերպելու մասին համաձայնագիրը։ Այս պայմանագիրը ստորագրվել է 1995 թվականի դեկտեմբերի 14-ին Կիեւում։ Ուկրաինան դուրս է եկել նաեւ ԱՊՀ անդամ պետությունների սահմանապահ զորքերին սահմանապահ զորքերի հատուկ տեխնիկա եւ այլ նյութերի արտոնյալ մատակարարումների մասին համաձայնագրից։ Այս պայմանագիրը ստորագրվել է 1994 թվականի սեպտեմբերի 9-ին Մոսկվայում։
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
10:25
10:09
09:55
09:42
09:34
09:18
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55