Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովը (միապալատ խորհրդարան) հինգշաբթի քաղբյուրոյի անդամ, Վիետնամի կառավարող Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղարության մշտական անդամ Վո Վան Թհիոնգին ընտրել է երկրի նոր նախագահ։ Այս մասին տեղեկացրել է Ազգային ժողովի նախագահ Վիոնգ Դին Հյուեն։
Վո Վան Թհիոնգը հավատարմության երդում է տվել հայրենիքին, կառավարող Կոմկուսին եւ Վիետնամի ժողովրդին։ Պաշտոնն ստանձնելու արարողությունը տեղի է ունեցել քվեարկության արդյունքների հայտարարումից անմիջապես հետո։
«Սրբազան պետական դրոշի, Ազգային ժողովի, հայրենակիցների եւ ամբողջ երկրի ընտրողների առջեւ ես՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահս, երդվում եմ հավատարիմ լինել հայրենիքին, ժողովրդին, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Սահմանադրությանը, եւ բոլոր ջանքերը գործադրել կուսակցության, պետության եւ ժողովրդի հանձնարարած առաջադրանքները հաջող կատարելու համար»,- ասել է նորընտիր նախագահը։
52-ամյա Վո Վան Թհիոնգը դարձավ 12-րդ նախագահը ժամանակակից Վիետնամի պատմության մեջ։ Նա ծնվել է 1970թ. դեկտեմբերի 13-ին Վինլոնգ հարավային նահանգում։ 1992թ. ավարտել է Հոշիմինի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը՝ «մարքս-լենինյան փիլիսոփայություն» մասնագիտությամբ, իսկ 1999թ. ստացել է Հոշիմինի Վիետնամի ազգային համալսարանին կից սոցիալական եւ հումանիտար գիտությունների համալսարանի փիլիսոփայության մագիստրոսի աստիճան։ Տարբեր տարիների զբաղեցրել է ղեկավար պաշտոններ Վիետնամի կոմունիստական երիտասարդության միությունում, կուսակցական կազմակերպություններում, իսկ 2007թ. հունիսին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02