Թուրքիայում սպառողական գների աճի տեմպերը փետրվարին դանդաղել են մինչեւ 55,2 տոկոս՝ հունվարի 57,7 տոկոսից՝ նվազելով անցյալ տարվա փետրվարից ի վեր նվազագույն ցուցանիշի: Այս մասին ասվում է երկրի վիճակագրական ինստիտուտի (Turkstat) հաղորդագրության մեջ։
Trading Economics-ի կողմից հարցված վերլուծաբանները միջին հաշվով ակնկալում էին, որ ինֆլյացիան կթուլանա մինչեւ 55,5 տոկոս։
Ինֆլյացիայի դանդաղումը գրանցվում է արդեն չորրորդ ամիսն անընդմեջ։ Թուրքիայի կենտրոնական բանկը կանխատեսում է, որ տարեվերջին ինֆլյացիան կկազմի 22,3 տոկոս: Անցյալ տարվա աշնանը սպառողական գների աճի տեմպը գերազանցել է 85 տոկոսը։
Հագուստի եւ կոշիկի արժեքն աճել է 21,7 տոկոսով (հունվարին՝ 24,2 տոկոսով), սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների արժեքը՝ 69,3 տոկոսով (հունվարին՝ 71 տոկոսով), տրանսպորտային ծառայությունների արժեքը՝ 44,9 տոկոսով (հունվարին՝ 47,7 տոկոսով): Ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտային արտադրանքը թանկացել են 49,3 տոկոսով՝ մեկ ամիս առաջ 50,6 տոկոս աճից հետո, բնակարանների եւ կոմունալ ծառայությունների վճարներն աճել են 55,9 տոկոսով։
Նախորդ ամսվա համեմատ CPI ինդեքսն աճել է 3,15 տոկոսով՝ հունվարին 6,65 տոկոս աճից հետո: Փորձագետները կանխատեսում էին 3,35 տոկոս աճ:
Երկրում արտադրողների գների աճի տեմպերը (PPI ինդեքս) փետրվարին դանդաղել են տարեկան կտրվածքով մինչեւ 76,6 տոկոս՝ նախորդ ամսվա 86,5 տոկոսի համեմատ: Հունվարի համեմատ PPI ինդեքսն աճել է 1,6 տոկոսով։
Թուրքական BIST 100 ֆոնդային ինդեքսը բարձրանում է մոտ 0,15 տոկոսով, վերջին 12 ամիսների ընթացքում այն աճել է 2,6 անգամ։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02