Թեհրանում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին եւ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԱԷԿ) ղեկավար Մոհամադ Էսլամին կարեւոր բանակցություններ են վարել, տեղեկացրել է Mehr-ը։
Նշվել է, որ Գրոսին Թեհրան է մեկնել ուրբաթ, որպեսզի բանակցի իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, բանակցությունների օրակարգում միջուկային տեխնիկական հարցեր են։
Իր երկօրյա այցի ընթացքում միջազգային գերատեսչության ղեկավարը պետք է բանակցի նաեւ ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։
Գրոսիին օդանավակայանում դիմավորել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության մամուլի քարտուղար Բեհրուզ Քամալվանդին, այնուհետեւ նա շտապել է հանդիպման Իրանի ատոմային էներգիայի գերատեսչության ղեկավար Մոհամադ Էսլամիի հետ։
Նրանց զրույցի մանրամասներն առայժմ հայտնի չեն։
Սա Գրոսիի չորրորդ այցն է Իրան 2019թ. դեկտեմբերին ԱԷՄԳ-ի ղեկավարի պաշտոնն ստանձնելուց հետո, եւ այցը նախորդել է ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդի երկուշաբթի օրվա նիստին։
Իրանը եւ ԱԷՄԳ-ն տարակարծիք են մի շարք հարցերում, որոնք վերաբերում են երկրի միջուկային գործունեությանը։ Եռամսյակային կոնֆիդենցիալ հաշվետվությունում ՄԱԿ-ի միջուկային վերահսկիչ մարմինը տեղեկացրել է, որ Ֆորդոյի միջուկային օբյեկտ հունվարի 22-ին կատարված տեսչական այցի ժամանակ հայտնաբերվել են ուրանի մասնիկներ, որոնք հարստացված են եղել 83,7 տոկոսով։
Էսլամին հերքել է այդ մեղադրանքը՝ հայտարարելով, որ Իրանի խաղաղ միջուկային գործունեությունում «որեւէ շեղում» չի եղել։
Գրոսիի այցը կարող է օգնել դուրս գալ 2015թ. միջուկային գործարքի՝ Գործողությունների համապարփակ եւ համատեղ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման մասին բանակցությունների փակուղուց։
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
10:55
10:47
10:22
09:47
09:27
09:03
16:50
16:33
16:14
15:52
15:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02