ԱՄՆ-ի եւ Ավստրալիայի իրավապահ մարմիններն իրականացրել են համատեղ գործողություն, որի ընթացքում բացահայտվել է միջազգային թմրակարտել՝ Հարավային Ամերիկայի ափերի մոտ Ավստրալիա մեկնող նավի վրա 2,4 տոննա կոկաին բռնագրավելուց հետո, հայտնում է CNN-ը։ Մեքսիկական թմրակարտելի հետ կապված կոկաինի փողոցային արժեքը կազմել է մոտ 1 միլիարդ ավստրալիական դոլար (677 միլիոն ԱՄՆ դոլար), որը համարժեք է Ավստրալիայի տարեկան սպառման կեսին, ինչն այն դարձնում է ավստրալական ոստիկանության մասնակցությամբ ամենամեծ առգրավումներից մեկը: Տասներկու կասկածյալներ կալանավորվել եւ նրանց մեղադրանք է առաջադրվել, ասել է Արեւմտյան Ավստրալիա նահանգի ոստիկանությունը՝ առաջին անգամ բացահայտելով գործողության մանրամասները, որոնք սկսվել են անցյալ տարվա նոյեմբերին, երբ ԱՄՆ-ի թմրամիջոցների դեմ պայքարի վարչությունը (DEA) բռնել է նավը: Արեւմտյան Ավստրալիայի ոստիկանությունը բեռը փոխարինել է նույնպիսի փաթեթավորմամբ կեղծ կոկաինով եւ դեկտեմբերի 28-ին գցել է այն նահանգի մայրաքաղաք Պերթից մոտ 40 ծովային մղոն արեւմուտք: Դեկտեմբերի 30-ին ձերբակալվել են «թմրանյութերի ցանցի ավստրալական ճյուղի» երեք ենթադրյալ անդամներ՝ 1,2 տոննա կեղծ կոկաինով, այն բանից հետո, երբ նրանք, ենթադրաբար, երեք ճանապարհորդություն են կատարել փոթորկոտ ծովով՝ փաթեթները հավաքելու համար: Եւս ինը ձերբակալություն կատարվել է մինչեւ հունվարի 13-ը, ներառյալ երթեւեկության դադարեցումը Մեծ Արեւելյան մայրուղում, Պերթից մոտ 600 կիլոմետր դեպի արեւելք, որտեղ ոստիկանությունը հայտնաբերել է ավելի քան 2 միլիոն ավստրալական դոլար կանխիկ գումար: Ոստիկանությունը հայտնել է, որ 12 մեղադրյալների թվում եղել է ԱՄՆ-ի 39-ամյա մի քաղաքացի:
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
10:55
10:47
10:22
09:47
09:27
09:03
16:50
16:33
16:14
15:52
15:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02