Իրանի Շահիդ Բեհեշթիի բժշկական գիտությունների համալսարանի քաղցկեղի հետազոտական կենտրոնի ղեկավարը հայտարարել է կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար նոր սարքերի և դեղամիջոցների արտադրության մասին, գրում է ParsToday-ը։ Ըստ Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման՝ Իրանի Շահիդ Բեհեշթիի բժշկական գիտությունների համալսարանի քաղցկեղի հետազոտական կենտրոնի ղեկավար Մոհամմադ Էսմայիլ Աքբարին ասել է, որ համալսարանի քաղցկեղի հետազոտական կենտրոնի մասնագետները Թեհրանի համալսարանի Էլեկտրոնիկայի ֆակուլտետի հետ համատեղ արտադրել են տեղական սարքեր կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար: Աքբարին հավելել է, որ կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար տեղական սարքեր արտադրելուց բացի, իրանցի մասնագետները կարողացել են նաև մշակել կրծքագեղձի քաղցկեղի վիրահատության տարբեր մեթոդներ՝ նվազագույն բարդություններով և գիտական նոր ձեռքբերումներ գրանցել միջազգային մակարդակով։ Նա հայտարարել է, որ այս կենտրոնը կարողացել է նաև արդյունավետ դեղամիջոցներ արտադրել քաղցկեղի տարբեր տեսակների բուժման համար՝ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության հետ համագործակցությամբ։ Աքբարին նշել է, որ Իրանում առաջին անգամ արտադրվել է սառը պլազմա, որն աշխարհում շատ հազվադեպ է հանդիպում։ «Չնայած պատժամիջոցներին և համաշխարհային քաղաքական ճնշումներին, ԻԻՀ հաղթահարել է խոչընդոտները և լավ արդյունքների է հասել՝ ապավինելով գիտական և բժշկական ոլորտներում ժողովրդի, հատկապես երիտասարդների կարևոր դերին»,- գրում է կայքը։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02