Ֆինլանդիան և Շվեդիան, որոնք ունեն ՆԱՏՕ-ի հրավիրված անդամի կարգավիճակ, առաջին անգամ կմասնակցեն դաշինքի ամենամյա ճգնաժամային կառավարման CMX 2023 զորավարժություններին: Նշվում է, որ Լիտվայի կառավարության գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ մարտի 9-15-ը նախատեսված զորավարժությունների ընթացքում քաղաքացիական և զինվորական անձնակազմն ուսուցում կանցնի ճգնաժամային կառավարման ոլորտում։ Դրանց կմասնակցեն Լիտվան և ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցները։ Զորավարժությունների ընթացքում Լիտվան կաշխատի ամրապնդել համագործակցությունը դաշնակիցների հետ և բարձրացնել պատրաստությունը հնարավոր ճգնաժամային իրավիճակները կառավարելու համար, նշել են գրասենյակում։ Զորավարժությունների ընթացքում կմշակվի քաղաքացիական-ռազմական բարդ սցենարներին հակազդումը հիբրիդային միջավայրում, ընդգծվում է հաղորդագրության մեջ։ Զորավարժություններին չեն մասնակցի դաշնակիցների տեղաբաշխված ուժերը: Նման զորավարժություններն անցկացվում են 1992 թվականից։ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան խորհրդին միանալու արձանագրություններն ստորագրել են 2022 թվականի հուլիսի 5-ին։ Այս պետությունները ՆԱՏՕ-ին կմիանան այն ժամանակ, երբ դաշինքի անդամ բոլոր պետություները վավերացնեն անդամակցության արձանագրությունները։ ՆԱՏՕ-ի 30 երկրներից միայն Թուրքիան և Հունգարիան դեռ չեն վավերացրել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հայտերը։
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
14:42
14:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03