Մալայզիան չորեքշաբթի հայտարարել է, որ դատարան է կանչելու Սուլուի սուլթանության վերջին սուլթանի ժառանգներին այն վեճի հետ կապված, որը վերաբերում է Փարիզում պետական գույքի երեք օբեկտ (15 մլրդ դոլար արժողությամբ) ունենալուն՝ այն բանից հետո, երբ նրա ժառանգները փորձել են հասնել արբիտրաժային դատարանի որոշման կատարմանը, տեղեկացրել է Reuters-ը։
Սուլուի սուլթանության վերջին կառավարչի ֆիլիպինյան ժառանգներն անցած տարի շահել են գաղութատիրության դարաշրջանին վերաբերող հողային համաձայնագրի մասին դատը ֆրանսիական արբիտրաժային դատարանում. անկախ Մալայզիան այդ համաձայնագրին հետեւել է մինչեւ 2013թ.՝ ամեն տարի ժառանգներին վճարելով խորհրդանշական գումար։
Մալայզիան, որը չի մասնակցել արբիտրաժային դատին, պնդում է, որ դատավարությունն օրինական չէ, եւ չեղարկել է Ֆրանսիայում կայացված որոշումը։
Այս շաբաթ Reuters գործակալությունը տեղեկացրել է, որ ժառանգներն ստացել են ֆրանսիական դատարանի թույլտվությունը Փարիզում մալայզիական երեք օբյեկտների կալանավորման մասին, եւ որ երկուշաբթի դատական կարգադրիչները փորձել են գնահատել այդ օբյեկտները։ Ինչպես տեղեկացրել են երկրի կառավարությունում, մալայզիացի պաշտոնյաները մերժել են նրանց։ Մալայզիայի կառավարության հայտարարությունում նշվել է, որ դատական կարգադրիչները դիմել են Փարիզում Մալայզիայի դեսպանություն, որպեսզի նրանց թույլատրվի այցելել շինություններ գույքի նկարագրման համար, բայց դիվանագիտական անձնակազմը մերժել է նրանց։
Մալայզիան մտադիր է հայցվորներին կանչել նույն դատարան, որն արտոնել է չեղարկել հիպոտեկի գրանցումը։
Երկիրը մինչ այդ խոստացել էր բոլոր օրինական միջոցները ձեռնարկել ամբողջ աշխարհում իր ակտիվները պաշտպանելու համար։
Սուլուի սուլթանի ժառանգների փաստաբան Էլիզաբեթ Մեյսոնը հայտարարել է, որ Մալայզիան մոլորության մեջ է գցում՝ պնդելով, որ երկուշաբթի դատական կարգադրիչների ձեռնարկած գործողությունները դուրս են գալիս դատարանի արտոնած կալանքի սահմաններից։
Մեյսոնը նշել է, որ կալանք սահմանելու ֆրանսիական որոշումը հիմնված է եղել նախնական որոշման վրա, որը կայացվել է Իսպանիայում, եւ որը կապված չի եղել Ֆրանսիայի դատարանի որոշման հետ։
Վեճը սկսվել է 1878թ. համաձայնագրից, որն ստորագրվել է եվրոպական երկու գաղութարարների եւ Սուլուի սուլթանի միջեւ՝ ժամանակակից Մալայզիայում իր տարածքի օգտագործման վերաբերյալ։
Անկախ Մալայզիան դադարեցրել է վճարումները 2013թ. նախկին սուլթանության կողմնակիցների արյունալի ներխուժումից հետո, որոնք ցանկանում էին հետ բերել Մալայզիայի հողերը։ Սուլթանի, որը մի ժամանակ վերահսկում էր Ֆիլիպինների հարավի մերձարեւադարձային անտառներով պատված կղզու տարածքը եւ Բոռնեու կղզու տարածքի մի մասը, ժառանգները պնդում են, որ իրենք մասնակից չեն եղել ներխուժմանը եւ դիմել են արբիտրաժ վճարումները դադարեցնելու առիթով։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02