ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները վերջին մեկ տարվա ընթացքում արգելափակել են Ռուսաստանի քաղաքացիների ավելի քան 58 միլիարդ դոլարի ակտիվները։ Այդ մասին հաղորդում է «Վեդոմոստի» թերթը։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ REPO աշխատանքային խմբի անդամները հաջողությամբ արգելափակել կամ սառեցրել են պատժամիջոցների ենթարկված ռուսաստանցիների ավելի քան 58 միլիարդ դոլարի չափով ակտիվները, հետեւել են պատժամիջոցների տակ գտնվող ռուսական ակտիվներին ամբողջ աշխարհում եւ զգալիորեն սահմանափակել պատժամիջոցների ենթարկված ռուսաստանցիների մուտքը միջազգային ֆինանսական համակարգ:
Սառեցվել են զբոսանավեր, շքեղ անշարժ գույք եւ այլն։ Մասնավորապես՝ խումբը արգելափակել է Ռուսաստանի Բանկի եւ Ռուսաստանի Դաշնության Ազգային բարեկեցության հիմնադրամի ակտիվները։