ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում վերադառնալ մինչեւ սեպտեմբերի 12-ի սահմանները․ Նիդերլանդների ԱԳ նախարար 22:29, 09.03.2023 Տարածաշրջան:Աշխարհում, Հայաստան, Արցախ, Ադրբեջան Թեմա: Քաղաքականություն Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան տեղեկացնում է, որ ի պատասխան խորհրդարանական մի քանի խմբակցությունների՝ Դավոսում Նիդերլանդների եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման վերաբերյալ հարցերին, Նիդերլանդների արտգործնախարար Վոպկե Հուքստրան, տեղեկացրել է Դավոսում հունվարին վարչապետ Ռյուտեի եւ Նախագահ Ալիեւի միջեւ կայացած հանդիպումը նախաձեռնվել է նիդերլանդական կողմից՝ Լաչինի միջանցքի շրջափակման հետեւանքով մտահոգությունները փոխանցելու նապատակով, որի ընթացքում Նիդերլանդների վարչապետն ընգծել է, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությունը չպետք է քաղաքական իրավիճակի զոհ դառնա եւ կարեւորել է Լաչինի միջանցքի ապաշրջափակումը՝ ի կատարումն 2020 թ. եռակողմ համաձայանգրի։ ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ Նիդերլանդները ԵՄ եւ ԵԽ շրջանակներում եւս ակտիվորեն աշխատում են Լաչինի միջանցքի ապաշրջափակման նպատակով՝ նշելով, նաեւ որ Ադրբեջանը վատ է կատարում ՄԻԵԴ վճիռները։ Խորհրդարանականների հարցերի պատասխաններում Նիդերլանդների ԱԳ նախարարը հաստատում է, որ Ադրբեջանը Ռուսաստանից գազ է ներկրում Եվրամիության հանդեպ իր պարտավորությունների կատարումը ապահովելու համար եւ ընդգծում, որ այդ հարցը բարձրացվելու է Եվրահանձնաժողովի կողմից։ Նախարար Վոպկե Հուքստրան վերահաստատել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի օկուպացիան՝ ընդգծելով, որ ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին վերադառնալ մինչեւ 12.09.2022թ. սահմանները։ Պատասխաններում նախարարն անդրադարձել է նաեւ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների խնդրին՝ հավաստաիցնելով, որ վերջիններիս հայրենադարձման անհրաժեշտությունը մշտապես բարձրացվում է Ադրբեջանի պաշտոնյաների հետ բանակցություններում։
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01