Էկոլոգիական կուսակցությունը դեմ է քվեարկելու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու առաջարկին և կառաջարկի իր սեփական օրինագիծը, որն արգելում է միջուկային զենքի ներմուծումը թագավորություն: ՏԱՍՍ-ը հայտնում է, որ շաբաթ օրը Շվեդական ռադիոյին տված հարցազրույցում ասել է կուսակցության նախագահ Պեր Բուլունդը։ «Մենք ցանկանում ենք, որ դա ամրագրվի օրենքով»,-ասել է նա և հավելել. «Ի՞նչ կլինի, եթե հաջորդ կառավարությունն այլ կարծիք ունենա, արդյոք նրանք թույլ կտա՞ն շվեդական հողում միջուկային զենք ունենալ: Մենք դրա համար երաշխիքներ չունենք»: Ներկայիս կառավարության օրինագծում ասվում է, որ Շվեդիան «խաղաղ ժամանակներում միջուկային զենք կամ մշտական բազա ունենալու հիմքեր չունի»։ Չորեքշաբթի օրը Շվեդիայի կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության մասին օրինագիծը։ Հաստատվելու դեպքում երկիրը դառնում է Հյուսիսատլանտյան դաշինքի լիիրավ անդամ ՆԱՏՕ-ի մյուս անդամ երկրների խորհրդարանների կողմից անդամակցության մասին արձանագրության վավերացումից անմիջապես հետո։ Այս պահին անդամակցության հայտը հավանության է արժանացել 30 երկրներից 28-ի կողմից, այն չեն պաշտպանել Հունգարիան և Թուրքիան։
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56