Հասարակության շրջանում ամենից շատ քննարկվող թեմաներից է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության գործունեությունը և ակտերի ծանուցման խնդիրները: Մասնավորապես, դրանք առնչվում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարչական տույժերի հարկադիր կատարման ընթացքում առաջացած խնդիրներին:
Քաղաքացիները պատշաճ չեն ծանուցվում, շատ դեպքեր են եղել երբ վարորդները իմացել են, որ ԴԱՀԿ-ն արգելանքի տակ է վերցրել նրանց բանկային հաշիվները, գույքը և կատարողական վարույթ հարուցել, ասենք բանկային գործարք կատարելու ժամանակ կամ արտասահման մեկնելիս բանկայի քարտը ստուգելուց հետո պարզել են, որ նրանք չեն կարող օգտագործել իրենց միջոցները:
Ծանուցման մեխանիզմի թերի լինելը հասարակության շրջանում դժգոհության պատճառ է հանդիսանում: Բացի նրանից, որ ԴԱՀԿ-ն արգելանքի տակ է վերցնում ողջ գույքը, նաև տուգանքն է ուշացման պատճառով կրկնապատկվում, եռապատկվում, և դրա բողոքարկման համար պետք է կանգնել բազմամարդ հերթերում, ժամեր սպասել և դեռ պարզ չէ կկարողանաք արդյոք բողոքարկել ակտը թե ոչ:
Շատ ժամանակ ԴԱՀԿ ծառայության որոշ աշխատակիցներ նշում են, որ մեղավորը ծանուցագրերը տեղ հասցնող ՀայՓոստն է, նրանց հետ լուծեք ձեր հարցերը, բայց դա շատ սխալ մոտեցում է, որը օր առաջ պետք է փոխվի:
Այսօր Կառավարության հերթական նիստի ընթացքում վարչապետը անդրադարձ է կատարել ԴԱՀԿ-ը գործունեությանը և հանձնարարել է Արդարադատության նախարարին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի կատարողական վարույթ հարուցվի միայն, եթե ամբողջովին պահպանված են օրենքով նախատեսված պահանջները, եռամսյակը մեկ ամփոփել և տեղեկություն ներկայացնել, թե որ մարմիններն են ակտեր ներկայացնում կատարման՝ չպահպանելով օրենսդրության պահանջները, մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն հարկադիր կատարողի կողմից պարտապաններին, վերջիններիս գույքի վրա արգելանք դնելու մասին անհապաղ ծանուցումն ապահովելու համար անհրաժեշտ մեխանիզմների՝ էլ.փոստի, sms հաղորդագրության միջոցով և այլ հասանելի միջոցներով:
Սա շատ կարևոր քայլ է, ծանուցումը պատշաճ իրականացնելու դեպքում վստահ եմ, որ կնվազի հասարակության դժգոհությունը, և մարդիկ չեն առերեսվի նշված խնդիրների հետ:
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58