Հյուսիսային Կորեայի փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներն անցել են 620 կիլոմետր եւ ընկել Ճապոնական ծով, տեղեկացրել է «Ռյոնհափ» գործակալությունը՝ հղում կատարելով Հարավային Կորեայի շտաբների պետերի Միավորված կոմիտեին։
Մինչ այդ գործակալությունը տեղեկացրել էր, որ Հյուսիսային Կորեան արձակել է փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռ Ճապոնական ծովի ուղղությամբ։ Ենթադրվում է, որ դրանք KN-23 հրթիռների փոփոխված տեսակներն են։
«Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների արձակումը լուրջ սադրանք է, որը վնաս կհասցնի խաղաղությանն ու կայունությանը Կորեական թերակղզում, ինչպես նաեւ միջազգային հանրությանը։ Մենք վճռականորեն դատապարտում ենք դա՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի խախտում եւ կոչ ենք անում անհապաղ դադարեցնել այդօրինակ գործունեությունը»,- հայտարարել են շտաբների պետերի Միավորված կոմիտեում։
Հյուսիսային Կորեան այս տարի արդեն հինգերորդ անգամ է բալիստիկ հրթիռներ արձակում։
Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը երկուշաբթի սկսել են Freedom Shield ամենամյա համատեղ զորավարժությունները, որոնք տեւելու են 11 օր, դրանց զուգահեռ՝ առաջին անգամ երկար տարիներ հետո տեղի են ունենալու մասշտաբային դաշտային զորավարժություններ, որոնք ստացել են Warrior Shield անվանումը՝ Փհենյանի հանդեպ Հարավային Կորեայի հռետորաբանության սաստկացման ֆոնին։
Հյուսիսային Կորեան երկուշաբթի տեղեկացրել է, որ իրականացրել է երկու ռազմավարական թեւավոր հրթիռ «Օգոստոսի 24-ի հերոս» սուզանավից, դրանք թռել են մոտ 1 500 կիլոմետր 8-ատիպ հետագծով եւ խոցել են թիրախը Ճապոնական ծովում։ Թռիչքի ժամանակը կազմել է 7 563-7 575 վայրկյան։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02