Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեւերլին մարտի 16-17-ին Մոլդովա եւ Վրաստան նախատեսված այցերի ընթացքում կհայտարարի այդ երկրներին 10,5 մլն ֆունտ սթեռլինգ (մոտ 12,6 մլն ԱՄՆ դոլար) հատկացնելու մասին՝ «արտաքին միջամտությանը» դիմակայելու համար, տեղեկացրել է Բրիտանիայի կառավարությունը։
«Քիշնեւում արտաքին գործերի նախարարը կհայտարարի կառավարության՝ այդ չարամիտ միջամտության հանդեպ Մոլդովայի կայունության ամրապնդման պլանների մասին՝ 10 մլն ֆունտ սթեռլինգ հատկացնելու միջոցով, տնտեսական եւ կառավարման բարեփոխումների, ինչպես նաեւ էներգետիկ սեկտորի համար։ Վրաստանում Քլեւերլին կհետաքրքրվի, թե ինչպես է Միացյալ Թագավորության հետ համագործակցությունն օգնում դիմակայել ռուսական խափանարար միջամտությանը, ներառյալ համագործակցությունը պաշտպանության եւ կիբեռանվտանգության ոլորտներում։ Վրաստանում դեմոկրատիան ամրապնդելու գործին օգնելու համար Միացյալ Թագավորությունը կհատկացնի 500 հազար ֆունտ՝ 2024թ. ազատ եւ արդար ընտրությունների համար պայմաններ ստեղծելու նպատակով՝ դրանք պաշտպանելով արտաքին միջամտությունից»,- նշվել է Բրիտանիայի կառավարության կայքում տեղադրված հայտարարությունում։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02