Թուրքիայում վավերագրական ֆիլմ կցուցադրվի պրոֆեսիոնալ բռնցքամարտում Թուրքիայի Հանրապետությունն առաջին անգամ ներկայացրած հայ մարզիկ Կարպիս Զաքարյանի մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը
Ֆիլմի ցուցադրությունը նախատեսված էր փետրվարի 6-ին, սակայն Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառով այն հետաձգվել էր: Այժմ ցուցադրությունը նախատեսված է մարտի 30-ին:
Ֆիլմը պատրաստվել է «Լույս մեդիա» Թուրքիայում գործող առցանց հայկական հեռուստաալիքի կողմից և ցուցադրվելու է Ստամբուլի Աթաթուրքի անվան մշակութային կենտրոնում: Կազմակերպվելու է նաև Զաքարյանի կյանքի մասին պատմող ցուցահանդես
Կարպիս Զաքարյանը բռնցքամարտիկի կարիերան սկսել է 14 տարեկանից: 1948թ. դարձել է Թուրքիայի չեմպիոն 48կգ քաշային կարգում, իսկ 1951-ին՝ երկրի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը:
Իր սպորտային կարիերայի ընթացքում աշխարհի տասնյակ երկրներում Կարպիսը մասնակցել է 206 սիրողական և 50 պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցաշարի, տոնել 226 հաղթանակ:
1960-ականների վերջին միջազգային սպրոտում Թուրքիային փառք բերած Զաքարյանը սկսել է զբաղվել մարզչական գործունեությամբ: