Սերբական կողմը մտադիր չէ որեւէ բան ստորագրել ԵՄ-ի եւ Կոսովոյի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունենալու այսօր ավելի ուշ, Օխրիդ քաղաքում (Հյուսիսային Մակեդոնիա), տեղեկացրել է երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հանդիպումից առաջ, հաղորդել է «Ինտերֆաքսը»։
«Ես հիմա ձեզ կասեմ, որ ոչինչ չեմ ստորագրելու, եւ նրանց (զրուցակիցներին) դա չի հուզում։ Կարծում եք՝ նրանք ուրախանո՞ւմ են։ Նրանք ուրախ չեն, քանի որ երջանիկ են միայն Սերբիայի անհաջողություններից, եւ կուրախանային, եթե ես որեւէ այլ բան ասեի։ Ես ցանկանում են խոսել հարաբերությունների կարգավորման մասին։ Այս մասին մենք կարող ենք խոսել միմյանց հետ»,- Վուչիչի խոսքերը մեջբերել է սերբական РТС հեռուստաալիքը։
Սպասվում է, որ շաբաթ օրը Օխրիդում սկզբում տեղի կունենան եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի երկկողմ հանդիպումները Վուչիչի եւ Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի հետ, իսկ հետո տեղի կունենա եռակողմ հանդիպումը։ Զրույցին կմասնակցի նաեւ Արեւմտյան Բալկաններում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակը։
Անցած հինգշաբթի հանդիպման առիթով արված հեռուստաուղերձում Վուչիչն ասել է, որ վճռորոշ որեւէ բան չի սպասում հանդիպումից։
Կոսովո եւ Մետոխիա սերբական ինքնավար երկրամասը, որը մեծ մասամբ բնակեցված է ալբանացիներով, արյունահեղ հակամարտությունից հետո 2008թ. միակողմանիորեն հայտարարել է Սերբիայից անկախանալու մասին։ Արեւմտյան երկրների մեծ մասը ճանաչել է այս քայլը, սակայն Բելգրադը շարունակում է այդ հողերը համարել սերբական պետության մաս։
18:08
17:47
17:35
17:05
16:46
16:34
16:14
15:47
15:33
15:16
15:02
14:44
14:35
14:23
14:06
13:47
13:35
13:17
13:05
12:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13
09:01
09:56
09:34
09:26
09:15
09:02
09:56
09:46
09:34
09:23
09:14
09:02