Մեծ Բրիտանիան պատրաստ է օգնել Ղազախստանին նավթի եւ գազի արտահանման այլընտրանքային ուղիներ որոնելու հարցում, ինչպես նաեւ խոստանում է ներդրումներ կատարել երկրում։ Այս մասին շաբաթ օրն իր այցի ընթացքում հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեւերլին, տեղեկացրել է ղազախական «Власть» պարբերականը։ «Ես ղազախական նավթի եւ գազի մատակարարումների խափանման հարցը քննարկելու հնարավորություն ունեի։ Եվ մենք խոսել ենք այն մասին, թե ինչ կարող է անել Մեծ Բրիտանիան, որպեսզի օգնի «Միջին միջանցքի» նախագծին աջակցելու, ղազախական մթերքների, լինի նավթ, գազ, թե որեւէ այլ բան, արտահանման այլընտրանքային ուղիներ գտնելու համար»,- ասել է Քլեւերլին լրագրողների համար ճեպազրույցում։ Նա հավաստիացրել է, որ բրիտանական կողմը կշարունակի համատեղ աշխատանքը Ղազախստանի կառավարության հետ՝ Ղազախստանի տնտեսության պաշտպանության եւ դիվերսիֆիկացման միջոցների ուսումնասիրման ուղղությամբ։ «Մեր շահերին համահունչ է այն, որ Ղազախստանն ունենա միջազգային գործընկերների հետ աշխատելու մի շարք տարբերակներ»,- ընդգծել է Քլեւերլին։
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
10:55
10:47
10:22
09:47
09:27
09:03
16:50
16:33
16:14
15:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02