Սիրիայի նախագահ Բաշար Ասադը և նրա կինը՝ Ասմա ալ Ասադը մարտի 19-ին սկսել են այցը ԱՄԷ, ժամանելուն պես նրանց ողջունել է երկրի նախագահ Մուհամեդ բին Զայեդ Ալ Նահյանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը ՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին: «Այսօր ԱՄԷ-ում ընդունել եմ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, և մենք կառուցողական բանակցություններ ենք վարել մեր երկրների միջև հարաբերությունների զարգացման համար», – գրել է ԱՄԷ նախագահը սոցցանցերում: Նա հավելել է, որ «մենք նաև քննարկումներ ենք անցկացրել Սիրիայում և տարածաշրջանում իրադարձությունների կայունությունն ու դրական դինամիկան ամրապնդելու նպատակով համագործակցությունն ուժեղացնելու ուղիների շուրջ»:
The National News թերթի տվյալներով՝ ԱՄԷ Է ժամանել նաև սիրիական պատվիրակությունը, այդ թվում ՝ էկոնոմիկայի և տեղեկատվության նախարարները: 2021 թվականին ԱՄԷ-ն հանդես է եկել Դամասկոսի հետ հարաբերությունների կարգավորման օգտին և կոչ է արել վերականգնել Սիրիայի անդամակցությունը Արաբական պետությունների լիգային։ 2021 թվականի վերջին Դամասկոսում վերսկսել է աշխատանքը ԱՄԷ դեսպանատունը։ 2022 թվականի մարտին Ասադն այցելել է ԱՄԷ՝ Սիրիայում հակամարտության սկսվելուց ի վեր առաջին այցն արաբական երկիր։ 2023 թվականի հունվարին ԱՄԷ արտաքին գործերի նախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը Սիրիա էր ժամանել Ասադի հետ բանակցելու համար։ Փետրվարին Ասադը նաև այցելել է Օման։ Արևմտյան ԶԼՄ-ները հիշեցնում են, որ ԱՄԷ-ն փետրվարի 6-ին տարածաշրջանում տեղի ունեցած երկրաշարժից հետո ակտիվորեն օգնություն է ցուցաբերել տուժած Սիրիային և նրան 100 մլն դոլար է ուղղել՝ ավելի շատ, քան ցանկացած այլ երկիր:
17:15
15:41
15:36
15:22
15:05
14:53
14:45
14:21
14:02
12:33
12:07
11:33
10:33
10:33
09:26
09:15
09:02
20:17
19:45
19:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57
09:46
09:33
09:16
09:02
09:45