Թուրքական Իսքենդերուն քաղաքի (Հաթայի նահանգ) փողոցները հայտնվել են ջրի տակ՝ երկրաշարժից հետո ծովի մակարդակի կտրուկ բարձրանալու հետեւանքով։ Այս մասին տեղեկացրել է Haber Turk-ը։
Ներկայում փոխադրամիջոցների եւ հետիոտների երթեւեկը դժվարացել է, որոշ փողոցներ լրիվ փակ են։
Ստամբուլի Չերաղփաշա համալսարանի երկրաբանական ինժեներիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հուսեյն Օզթյուրքը նշել է, որ Իսքենդերունում ափամերձ գիծը հեղեղվել է, այն առաջ է եկել 100-101 մետր։ Նրա թիմը ներկայում ուսումնասիրում է աղետի հետեւանքները։
Ներկայացված կադրերում երեւում է, որ ջրի մակարդակը հասել է «ծնկների մակարդակին»։
Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արեւելքում տեղի են ունեցել երկու հզոր երկրաշարժեր՝ 7,7 եւ 7,6 մագնիտուդով, ստորգետնյա ցնցումները հանգեցրել են ավերածությունների նաեւ հարեւան երկրներում, այդ թվում Սիրիայում։ Թուրքական իշխանությունները երկրաշարժերն անվանել են «դարի աղետ»։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02