Բրիտանական խորհրդարանը կարգելափակի TikTok-ն իր ցանցի բոլոր սարքերում կառավարական սարքերի նմանատիպ արգելքից հետո՝ դառնալով վերջին արեւմտյան հաստատությունը, որն արգելել է չինական վիդեոհավելվածը «անվտանգության նկատառումներով», հայտնում է Reuters-ը։ «Կառավարության սարքերում TikTok-ն արգելելու մասին կառավարության որոշումից հետո Համայնքների եւ Լորդերի պալատների հանձնաժողովները որոշել են, որ TikTok-ը կարգելափակվի բոլոր խորհրդարանական սարքերում եւ խորհրդարանական ավելի լայն ցանցում»,- ասել է խորհրդարանի ներկայացուցիչը: Անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիան արգելել է չինական վիդեոհավելվածը կառավարության հեռախոսներում: «Կիբերանվտանգությունը խորհրդարանի գլխավոր առաջնահերթությունն է»,- հավելել է բրիտանական խորհրդարանի մամուլի ծառայությունը։ ԱՄՆ-ը, Կանադան, Բելգիան եւ Եվրահանձնաժողովն արդեն արգելել են հավելվածը պաշտոնական սարքերում։ Իր հերթին, TikTok-ի ներկայացուցիչն այս գործողություններն անվանել է «սխալ»՝ ասելով, որ դրանք հիմնված են ընկերության մասին մոլորությունների վրա։ «Մենք հիասթափված ենք, որ, չնայած մեր խնդրանքներին, մեզ ոչ մի հնարավորություն չի տրվել պատասխանել հարցերին, եւ խնդրում ենք մեզ դատել միայն փաստերի հիման վրա եւ մեզ մեր մրցակիցների հետ հավասար վերաբերմունք ցուցաբերել»,- ասվում է TikTok-ի հայտարարության մեջ: Ընկերությունը հավելել է, որ գործարկել է իր եվրոպացի օգտատերերի տվյալների հետագա պաշտպանության ծրագիր, որը ներառում է եվրոպական տվյալների կենտրոններում Մեծ Բրիտանիայի օգտատերերի տվյալների պահպանում եւ տվյալների հասանելիության վերահսկման խստացում: TikTok-ը ուշադրության կենտրոնում է հայտնվել այն մտավախությունների պատճառով, որ պեկինյան ByteDance հավելվածի օգտատերերի տվյալները կարող են հայտնվել Չինաստանի կառավարության ձեռքում:
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02