Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն իր շվեյցարացի գործընկեր Ինյացիո Կասիսի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը՝ ասելով, որ Թեհրանը դեմ է Ուկրաինայում պատերազմի շարունակմանը եւ կգործադրի բոլոր ջանքերը՝ հակամարտությունը դադարեցնելուն նպաստելու համար, հայտնում է Mehr-ը։ «Մենք դեմ ենք պատերազմի շարունակմանը։ Ըստ այդմ, մենք պատրաստ ենք ցանկացած օգնություն ցուցաբերել՝ ճգնաժամի լուծումը արագացնելու համար»,- ասել է Ամիր Աբդոլլահիանը։ Նա շնորհակալություն է հայտնել իր շվեյցարացի գործընկերոջը՝ Իրանում Նոր տարվա եւ Ռամադան սուրբ ամսվա սկզբի կապակցությամբ շնորհավորական ուղերձի համար։ Անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության եւ Շվեյցարիայի Համադաշնության լավ եւ պատմական հարաբերություններին՝ իրանցի նախարարը հայտարարել է երկու երկրների համատեղ հանձնաժողովի երրորդ փուլն անցկացնելու Թեհրանի պատրաստակամության մասին։ Բարձր գնահատելով Սաուդյան Արաբիայում Իրանի Իսլամական Հանրապետության շահերը հոգալու ուղղությամբ Շվեյցարիայի կառավարության ջանքերը՝ Ամիր Աբդոլլահիանը նաեւ մեկնաբանել է Թեհրանի եւ Էր-Ռիադի հարաբերությունների վերջին զարգացումները։ «Մենք պատրաստ ենք համաձայնեցված ժամկետներում հանդիպում անցկացնել սաուդյան կողմի հետ՝ երկու երկրների դեսպանատների աշխատանքը վերսկսելու համար»,- ասել է Իրանի արտգործնախարարը։ Շվեյցարիայի արտգործնախարարն իր հերթին շնորհավորել է Իրանի կառավարությանն ու ժողովրդին Նոր տարվա՝ Նավրուզի եւ Ռամադան սուրբ ամսվա կապակցությամբ։ Կասիսը Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համաձայնագիրը բնութագրել է որպես «շրջադարձային կետ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար»: Նա դրական է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության եւ Շվեյցարիայի հարաբերությունները եւ իր գոհունակությունը հայտնել երկու երկրների միջեւ քաղաքական խորհրդատվական հանդիպման հաջող անցկացման կապակցությամբ։ Շվեյցարացի դիվանագետը ողջունել է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը՝ Ուկրաինայում խաղաղության հասնելուն օգնելու վերաբերյալ։
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01