Միացյալ Նահանգները հավատարիմ է խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ Հարավային Կովկասի զարգացմանը: Այս մասին ադրբեջանական Turan գործակալության թղթակցին ասել է Պետքարտուղարության քաղաքական-ռազմական հարցերի բյուրոյի քարտուղար Ջեսիկա Լյուիսը՝ հինգշաբթի օրը ելույթ ունենալով Վաշինգտոնում անվտանգության հարցերի շուրջ ճեպազրույցում։
Պատասխանելով Արցախում խաղաղության վերականգնման գործում Վաշինգտոնի դերի մասին, նա վերահաստատել է ամերկյան կողմի դիրքորոշումն առ այն, որ «հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ, և որ վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է»։
Նա կրկնել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենի խոսքերն այն մասին, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը հիմնախնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին է»:
Տարածաշրջանում խաղաղապահ գործողություններին մասնակցելու Վաշինգտոնի շահագրգռվածության մասին հարցին պատասխանելիս Լյուիսը հիշեցրել է, որ իր բյուրոն զբաղվում է նման առաքելությունների համար խաղաղապահների նախապատրաստմամբ։
«Կարծում եմ, որ մենք պետք է ուշադիր քննարկենք դրա հնարավորությունը: Ակնհայտ է, որ այդ գործընթացն ընթանում է ՄԱԿ-ով, և ես ձեռնպահ կմնամ մեկնաբանություններից առ այն, թե ինչպես է ՄԱԿ-ը կառավարելու այդ գործընթացները ապագայում։ Բայց ես իսկապես կարծում եմ, որ մենք պետք է քննարկենք այս գործընթացին ոչ միայն Ռուսաստանի կողմից աջակցությունը։ Ռուսական տեխնիկան այժմ դժվարություններ ունի (պայմանավորված արևմտյան պատժամիջոցներով՝ Tert.am), օրինակ՝ պահեստամասեր ձեռք բերելու հարցում, և դա կարող է ազդել խաղաղապահների՝ իրենց խաղաղապահ աշխատանքն իրականացնելու ունակության վրա»,- ընդգծել է նա։
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55